Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Օպտիկամանրաթելային ցանցի սպասարկման մասնագետներ

«Ինկրիպտ» ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
22.08.2026

Նկարագրություն

«Ինկրիպտ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում օպտիկամարաթելային ցանցի սպասարկման մասնագետներ (ՕՄ)։

Աշխատանքի պարտականություններ

  • ՕՄ մալուխների անցկացման, զոդման աշխատանքների իրականացում,
  • ՕՄ ցանցի մալուխների մոնտաժային աշխատանքների իրականացում՝ բացօթյա և ներքին պայմաններում,
  • Մասնակցություն կապի գծի շահագործման և սպասարկման աշխատանքներին,
  • Մասնակցություն վթարավերականգնողական աշխատանքներին։

Պահանջներ

Ցանկալի է, որ դիմում ներկայացնողներն ունենան.

  • Համակարգչային ցանցերի կառուցման որակավորում, ցանցերի կառավարում,
  • Որակավորման աստիճան ՏՏ ոլորտում, ինչպես նաև գիտելիքներ և հմտություններ օպտիկամանրաթելային ցանցերի կառուցման և մոնտաժման ոլորտում,
  • Ֆիզիկական աշխատանքներ կատարելու պատրաստվածություն,
  • Հաճախորդներին հետ շփման փորձ,
  • Աշխատանքային փորձ համակարգչային ցանցերի մոնտաժման ոլորտում:

Տեղեկացնում ենք նաև, որ փորձ չունեցող սակայն տեխնիկական կրթություն ունեցող անձանց համար մեր փորձառու մասնագետները կանցկացնեն ուսուցում:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները կամ զանգահարել (077) 735410 (060) 46 80 80 կամ (060) 75 05 27 հեռախոսահամարներով:

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, Երևան, 0014, Ադոնցի 10
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 95 630592

INCRIPT-ը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության շուկայում ավելի քան 10 տարվա փորձ ունեցող համակարգային ինտեգրատոր ընկերություններից մեկը: Հիմնադրման օրվանից ընկերությունը հաջողությամբ զարգացրել է ՏՏ ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և արդիականացման, ինժեներական համակարգերի, հեռահաղորդակցության, էլեկտրական և ՏՏ սարքավորումների մատակարարման, ինչպես նաև տեխնիկական աջակցության ծառայությունների մատուցման ծառայությունները:

Ընկերությունը իր պատվիրատուներին առաջարկում է հեռահաղորդակցական, սերվերային, ցանցային, մուլտիմեդիա, համակարգչային և էլեկտրական ամենաժամանակակից սարքավորումներ, ինչպես նաև ծրագրային ապահովում աշխարհի առաջատար արտադրողներից:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում