Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ՕՊՄԹ ցանցի որակի վերահսկման մասնագետ

Ucom

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Այլ Ոլորտներ
Վերջնաժամկետ`
17.12.2025

Նկարագրություն

Ucom-ը փնտրում է ՕՊՄԹ ցանցի որակի վերահսկման մասնագետի։

Պարտականություններ

  • Վերհանել Օպտիկական ցանցերի հետ կատարված աշխատանքների թերությունները,
  • Բացահայտել Օպտիկամանրաթելային ընթացակարգի շեղումները,
  • Առաջարկել մասնագիտական գործողություններ՝ որակի խնդիրները լուծելու նպատակով,
  • Ճշգրտել թիմերի կողմից բացված հայտերի համապատասխանելիությունը,
  • Ստուգել ներկայացվող փաստաթղթերի տեղեկատվությունը,
  • Հարկ եղած դեպքում բաժանորդների հետ բանակցություններ վարել:

Պահանջներ

  • Բակալավրի աստիճան,
  • 2-3 տարվա աշխատանքային փորձ հեռահաղորդակցության կամ տեխնիկական ցանցի ոլորտում,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Օպտիկական ցանցերի բազային իմացություն,
  • Գաղտնի տվյալների հետ աշխատելու ունակություն:
Ընկերության մասին
address
Հասցե
Davit Anhaght 8/4
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
011400400

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։

Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում