Օպերատոր / Վաճառքի մենեջեր (ուհի)
AYATECH LLC
Նկարագրություն
AYA TECH-ը փնտրում է աշխատակից՝ օպերատորի և վաճառքի մենեջերի հաստիքի համար։
Փնտրում ենք ակտիվ, շփվող և պատասխանատու թիմակցի, ով կզբաղվի ընկերության հաճախորդների հետ կապով, զանգերի և հաղորդագրությունների սպասարկմամբ և աստիճանաբար կվերցնի նաև վաճառքի ուղղությունը։
Հիմնական պարտականություններ
- Պատասխանել ընկերության բոլոր մուտքային զանգերին։
- Պատասխանել հաճախորդների հաղորդագրություններին և աշխատել մեսենջերներում։
- Աշխատել հաճախորդների և աշխատանքային խմբերի հետ։
- Ընդունել և ֆիլտրել բոլոր հարցումները։
- Կարևոր հարցերը և հնարավոր հաճախորդներին փոխանցել ղեկավարությանը։
- Հաճախորդներին ներկայացնել AYA TECH-ի ապրանքներն ու ծառայությունները։
- Հետևել հաճախորդների դիմումներին և պահպանել կապը նրանց հետ։
- Վարել հաճախորդների բազան։
- Աստիճանաբար զբաղվել խաղային պանելների և այլ սարքավորումների վաճառքով։
- Փնտրել նոր հաճախորդներ և կապ հաստատել պոտենցիալ գնորդների հետ։
- Հաճախորդին ուղեկցել առաջին կապից մինչև գործարքի ավարտը։
- Կատարել ընկերության ընթացիկ կազմակերպչական և հաճախորդների հետ կապված այլ առաջադրանքներ։
Աշխատավարձ և բոնուսներ
- Ֆիքսված աշխատավարձ՝ 160,000 ֏-ից։
- Լրացուցիչ տոկոս վաճառքներից։
- Վաճառքների ավելացման հետ միասին աճում է նաև աշխատակցի եկամուտը։
Մեր պահանջները`
- Լավ հաղորդակցման հմտություններ,
- Մարդկանց հետ շփման կարողություն,
- Պատասխանատու և արագ արձագանք հաճախորդներին,
- Ակտիվ և նախաձեռնող,
- Չի վախենում վաճառքից,
- Ցանկանում է սովորել և զարգանալ,
- Կարողանում է ինքնուրույն կազմակերպել իր աշխատանքը,
- Տիրապետում է հայերեն և ռուսերեն լեզուներին,
- Անգլերենի իմացությունը կլդիտվի առավելություն։
Ինչ ենք առաջարկում`
- 160,000 ֏+ ֆիքսված աշխատավարձ։
- Տոկոս վաճառքներից։
- Աշխատանքի ընթացքում ուսուցում։
- Արտադրանքի և վաճառքի ոլորտում զարգանալու հնարավորություն։
- Մասնագիտական աճ։
- Աշխատանք զարգացող տեխնոլոգիական ընկերությունում։
Մեզ անհրաժեշտ է ոչ միայն օպերատոր, այլ ակտիվ և շփվող թիմակցի, որը ժամանակի ընթացքում կդառնա AYA TECH-ի հաճախորդների սպասարկման և վաճառքի լիարժեք մասնագետ։
AYA TECH-ը զբաղվում է ինքնասպասարկման կիոսկների, վճարային տերմինալների, վենդինգային և ավտոմատացման լուծումների մշակմամբ, արտադրությամբ, տեղադրմամբ և սպասարկմամբ։