Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Օպերատոր (Սուրմալու)

C and F Co LLC

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

"Սի Ընդ Էֆ Քո" ՍՊԸ-ն փնտրում է պատասխանատվության բարձր զգացումով, պարտաճանաչ աշխատակցի՝ ընկերության Սուրմալուի մասնաճյուղում մուտքագրող օպերատորի թափուր հաստիքը համալրելու նպատակով:

Պարտականություններ

  • Պատվիրված ապրանքների համակարգչային ծրագրերի միջոցով պահեստից դուրսգրում,
  • Անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության վարում:

Պահանջներ

  • Սեռը՝ իգական,
  • Տարիքը՝ մինչև 35 տարեկան,
  • Ռուսերեն լեզվի լավ իմացություն,
  • Համակարգչային ծրագրերից օգտվելու գիտելիքներ (MS Word, Excel),
  • Միջանձնյա հարաբերություններ հաստատելու և պահպանելու ունակություն,
  • Աշխատանքային փորձը պարտադիր ՉԷ:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ,

Աշխատանքային ժամեր՝ 09:00-17:00,

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Սուրմալու:

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Շարուրի 43
address
Աշխատակիցների քանակ
51-150

Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում