Օպերատոր-կազմարար
About Print
Նկարագրություն
Փնտրում ենք պատասխանատու, ուշադիր և աշխատասեր Տպագրական սարքերի օպերատոր-կազմարար, ով կմիանա մեր թիմին և կապահովի տպագրական գործընթացի սահուն կազմակերպումը՝ տպագրությունից մինչև պատրաստի արտադրանքի կազմավորում։
Պարտականություններ
- Աշխատել լազերային և UV տպագրական սարքավորումների հետ։
- Կատարել տպագրական պատվերներ՝ համաձայն տեխնիկական պահանջների։
- Վերահսկել տպագրության որակը և ապահովել պատրաստի արտադրանքի համապատասխանությունը։
- Իրականացնել հետտպագրական աշխատանքներ՝ ծալում, հավաքում, կազմավորում, սոսնձում, փաթեթավորում և պատրաստի արտադրանքի ձևավորում։
- Հետևել սարքավորումների ճիշտ շահագործմանը և աշխատանքային տարածքի կարգուկանոնին։
Պահանջներ
- Պարտադիր աշխատանքային փորձ տպագրատանը։
- Պարտադիր փորձ լազերային և UV տպագրական սարքավորումների շահագործման ոլորտում։
- Տպագրական գործընթացների և հետտպագրական աշխատանքների իմացություն։
- Տեխնիկական մտածողություն և սարքավորումների հետ աշխատելու հմտություն։
- Պատասխանատվություն, ուշադրություն մանրուքներին և բարձր աշխատունակություն։
- Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն։
About Print թվային և UV տպագրական ծառայություններ մատուցող ընկերություն է։ Ժամանակակից սարքավորումներն ու փորձառու աշխատակազմը հնարավորություն են տալիս իրականացնել բարդ և ժամանակակից տպագրական նախագծեր՝ բավարարելով յուրաքանչյուր պատվիրատուի պահանջները։