Օպերատոր-կարգաբերող
Սոֆթ Թրեյդ ՍՊԸ
Նկարագրություն
Թղթե հիգիենայի պարագաների արտադրությանը անհրաժեշտ են փորձառու արտադրության աշխատակիցներ՝ օպերատոր-կարգաբերող երկրորդային հումքից նոր արտադրանք ստանալու համար։
Պարտականություններ
- Հետևել հաստոցների անխափան աշխատանքին
- Կատարել ընթացիկ տեխնիկական սպասարկում
- Կատարել կարգաբերումներ և հումքերի բեռնում,
Պահանջներ
- Համապատասխան ինժեներային կամ տեխնիկական կրթություն
- Աշխատանքային փորձը առվազն 1 տարի
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-շաբաթ,ժամերը՝ 09։00-18։00, ներառյալ ընդմիջումը։
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ նամակ:
Աշխատավարձը բարձր, ըստ հարցազրույցի արդյունքների:
«Սոֆթ Թրեյդ» ՍՊԸ հիմնադրվել է 2010 թվականին և այսօր հանդիսանում է Հայաստանի թղթե հիգիենայի ոլորտում առաջատար ձեռնարկություններից մեկը: Կազմակերպված աշխատանքի շնորհիվ սեղմ ժամանակահատվածում ընկերությունն իր հաստատուն տեղն է զբաղեցրել հայկական շուկայում` սպառողին առաջարկելով բարձրորակ, էկոլոգիապես մաքուր և մատչելի հայկական արտադրանք։
Տնտեսական ապրանքների արտադրություն, ներմուծում և առաքում ՀՀ։