Օպերատոր - հաշվետար
Կոմպլեկս Սփլայ ՍՊԸ
Նկարագրություն
"Կոմպլեկս Սփլայ" ընկերությունն առաջարկում է հաշվապահ-հաշվետարի աշխատանք:
"Կոմպլեկս Սփլայ" ընկերությունը զբաղվում է հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների համար անհրաժեշտ պարագաների վաճառքով:
Պարտականություններ
- Մանրածախ և մեծածախ վաճառքների ձևակերպում ՀԾ համակարգում
- Հաշիվների էլեկտրոնային դուրսգրում
- Տեղափոխության բեռնագրերի կազմում
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
- Անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարությունների իրականացում:
Պահանջներ
- Աշխատանքային փորձ (ցանկալի)
- ՀԾ, Taxservice, MS office ծրագրերի տիրապետում,
- 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Պատասխանատվության զգացումՄանրուքների նկատմամբ ուշադրություն և կազմակերպչական հմտություններ,
- Թիմային միջավայրում աշխատելու կարողություն:
Հավելյալ նշումներ
- Աշխատանքի գրաֆիկ՝ հնգօրյա աշխատանքային շաբաթ։
- Աշխատավարձ՝ 220,000 ՀՀ դրամ։
- Աշխատանքի ձևաչափ՝ լրիվ դրույք։
- Կայուն և երկարաժամկետ աշխատանքի հնարավորություն։
- Մասնագիտական զարգացման և աշխատանքային փորձի ընդլայնման հնարավորություն։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ներկայացնել իրենց CV-ն՝ նշելով «Հաշվապահ» հաստիքի համար։
Մենք Կոմպլեքս Սփլայն ենք, HoReCa ոլորտի սպառվող ապրանքների և նյութերի ամենամեծ և փորձառու մատակարարը։ Մենք ունենք ավելի քան 5000 ք.մ. պահեստային տարածքներ և առաքման սեփական ծառայություն, որոնք աշխատում են ժամանակակից ու առաջադեմ ծրագրային ապահովումով.
Մատակարարների աշխարհագրությունը ներառում է Չինաստան, Ռուսաստան, Բելառուս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Իրան, իսկ մեր մասնաճյուղերը հաջողությամբ գործում են նաև Ռուսաստանում, Ղազախստանում և Վրաստանում։
Ամենակարևորը, մենք ունենք կայացած ու ընկերասեր թիմ, որի անդամները միշտ պատրաստ սատարել և աջակցել մեր նորեկներին։
Բարի գալուստ։