Օպերատոր-գանձապահ (Էջմիածին քաղաքում)
Տոտալ Գրուպ ՍՊԸ
Նկարագրություն
ՙՙՏոտալ Գրուպ՚՚ ընկերությունը Էջմիածնի մասնաճյուղում փնտրում է օպերատոր-գանձապահի՝ միանալու մեր դինամիկ և զարգացող թիմին:
Պարտականություններ
- Հաճախորդների գրագետ սպասարկում և խորհրդատվություն,
- Ապրանքների վաճառքի ձևակերպում (մեծածախ, մանրածախ),
- Դրամարկղի վարում,
- Դեբիտորական պարտքերի վերահսկում (ժամանակին մարում),
- ՀԴՄ հաշվետվության կազմում,
- Ստացվող ապրանքների ընդունում, մուտքագրում ծրագիր և գնապիտակավորում,
- Օնլայն հարթակից ապրանքային ինֆորմացիայի ստացման կարողություն։
Պահանջներ
- 1 + տարվա աշխատանքային փորձ,
- Սպասարկման և հաղորդակցման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացողություն,
- Թիմում աշխատելու ընդունակություն,
- 1C ծրագրի իմացություն,
- Excel-ի բազային իմացություն։
Հավելյալ նշումներ
- Մրցունակ աշխատավարձ,
- Կարիերային առաջընթացի և զարգացման լայն հնարավորություններ,
- Կազմակերպության կողմից հաճախակի կազմակերպվող թրեյնինգներ,
- Կորպորատիվ և թիմային միջոցառումներ։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա՝ 09։00-18։00։
Հասցե՝ ք․ Էջմիածին, Մաշտոցի 14/45։
Total Group ընկերությունը ՀՀ-ում ամենադինամիկ զարգացող կազմակերպություններից մեկն է։ Այն միակ խանութ սրահների ցանցն է, որն առաջարկում է Total ապրանքանիշի էլեկտրական և ձեռքի գործիքներ,կենցաղային, այգեգործական ու շինարարական սարքավորումներ, ապահովելով երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում։ Total-ապրանքանիշի պաշտոնական Ներկայացուցիչը <<Մեհրաբյան և Որդիներ>> ընկերությունն է։ Ընկերությունը ունի պրոֆեսիոնալ և մոտիվացված թիմ , հպարտանում է իր բոլոր աշխատակիցներով, ովքեր ապահովում են բարձրակարգ աշխատանք: