
Ապառիկի օպերատոր գանձապահ
Վեգա Ուորլդ ՍՊԸ
Նկարագրություն
Գյումրի քաղաքում գործող Վեգա խանութների ցանցը աշխատանքի է հրավիրում օպերատոր-գանձապահների:
Պարտականություններ
- Ապառիկ և կանխիկ վաճառքների ձևակերպում
- Վաճառասրահում գործող ակցիաների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում հաճախորդին
- Ապառիկ վաճառքների պայմանների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում հաճախորդին
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ համանման ոլորտում
- Ապառիկ վաճառքների ձևակերպման փորձը կդիտվի որպես առավելություն
- MS Office փաթեթի իմացություն
Հավելյալ նշումներ
6-օրյա աշխատանքային գրաֆիկով
ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականի նոյեմբեր ամսին, երբ Երևանի Թումանյան փողոցում բացվեց ընկերության առաջին խանութը: 2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի: Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, ինչպես նաև հեծանիվների, գրենական պիտույքների և խաղալիքների վաճառքը: