Օպերատոր-ադմինիստրատիվ օգնական
Սեգա
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում 19+ տարեկան անձանց որպես համակարգչային և հեռախոսային օպերատոր:
Պարտականություններ
- Պատասխանել հեռախոսազանգերին
- Կատարել ելքային զանգեր
- Տպել բեռնագրեր
- Կազմել բեռնագրեր
- Հաշվետվություն ներկայացնել վերադասին
- Ադմինիստրատիվ աշխատանքների կատարում:
Պահանջներ
- Կրթություն՝ ցանկալի է բարձրագույն,
- Աշխատանքային փորձ՝ պարտադիր չէ,
- Պարտադիր հմտություններ՝ հաղորդակցման հմտություն, վարժ և կիրթ խոսելու հմտություն, արագ կողմնորոշվելու հմտություն, ծանրաբեռնված պայմաններում աշխատելու հմտություն, ՀԾ ծրագրի իմացություն։
- Ցանկալի հմտություններ՝ օպերատորական հմտություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ՝ 09:00-19:00։
Աշխատավայրը գտնվում է 2-րդ Մասիվի հարևանությամբ, Բագրևանդ թաղամասում։
Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին: Ընկերության հիմնական գործունեությունը համեմունքների, չրերի և ընդեղենի արտադրությունն է , ներմուծումն ու իրացումը: Շնորհիվ մեր արտադրանքի որակի, տարիների փորձի և վաճառքի թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի՝ ուրախությամբ պետք է նշենք, որ մեր ընկերությունն իր գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում զբաղեցնում է առաջատար դիրք: