Օպերացիոն Տնօրեն
Հայսելլ
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում օպերացիոն տնօրենի։ Եթե դու սիրում ես ոչ միայն ղեկավարել, այլ նաև կառուցել համակարգեր, բարելավել գործընթացներ և արդյունքը դարձնել չափելի, այս հնարավորությունը կարող է հենց քեզ համար լինել։
Պարտականություններ
- Կառավարել և համակարգել ընկերության առօրյա օպերացիոն գործունեությունը
- Մշակել և ներդնել արդյունավետ բիզնես գործընթացներ և ընթացակարգեր
- Վերահսկել տարբեր բաժինների միջև արդյունավետ համագործակցությունը
- Սահմանել և հետևել օպերացիոն KPI-ներին ու կատարողական ցուցանիշներին
- Բացահայտել գործընթացների խնդիրներն ու առաջարկել դրանց օպտիմալացման լուծումներ
- Կառավարել ռեսուրսների արդյունավետ բաշխումը
- Մասնակցել ընկերության ռազմավարական նպատակների ձևավորմանն ու իրականացմանը
- Կառուցել հաշվետվողականության և վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ
- Վերլուծել օպերացիոն արդյունքները և ներկայացնել բարելավման առաջարկներ ղեկավարությանը
Պահանջներ
- Առնվազն 3-5 տարվա ղեկավարի փորձ օպերացիոն կառավարման կամ հարակից ոլորտում
- Մեծ թիմերի և մի քանի ֆունկցիոնալ ուղղությունների կառավարման փորձ
- Բիզնես գործընթացների կառուցման և օպտիմալացման փորձ
- Ուժեղ վերլուծական և համակարգային մտածողություն
- Բարձր կազմակերպչական և առաջնորդական հմտություններ
- Որոշումներ կայացնելու և պատասխանատվություն ստանձնելու կարողություն
Մենք առաջարկում ենք՝
- Առողջական ապահովագրություն (պետական)
- Ծննդյան Day Off
- Ղեկավարական և ազդեցիկ դեր արագ զարգացող ընկերությունում
- Մասնագիտական և կարիերային զարգացման հնարավորություն
- Մրցունակ աշխատավարձ՝ ըստ փորձի և կարողությունների
Հավելյալ նշումներ
-
Աշխատավայր՝ Կենտրոն, Չարենցի փողոց
-
Աշխատանքային ժամեր ՝ 10։00-19։00
-
Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա
Տվյալ հաստիքին դիմելու համար կարող եք ձեր ինքնակենսագրականն ուղարկել նշված էլ․ հասցեին, թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը։
Haysell-ը առևտրի ավտոմատացման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպություններից է:
Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և 2016-ին շուկա է մուտք գործել Haysell պրոդուկտով։ Ամեն ինչ սկսվեց փոքր և միջին առևտրային բիզնեսներին օգնելու մեծ ցանկությունից, երբ ստեղծեցինք հնարավորություն ավտոմատացնելու առևտրային ամբողջ պրոցեսը, սկսած ամենափոքր գործընթացից մինչև մասշտաբային խնդիրների լուծումը։ Մեր գործունեության ողջ ժամանակահատվածում մենք կարևորել ենք նորարարությունները՝ մշակելով և մեր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից լուծումներ։
Ընկերությունը զբաղվում է առևտրի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրմամբ։ Դինամիկ զարգացող աշխարհում մենք ձգտում ենք քայլել ժամանակին համընթաց՝ առաջարկելով նորարարական լուծումներ։ Համակարգում մշակված գործիքակազմը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել մատուցվող ծառայություններից առցանց հասանելիությամբ։