Օպերացիոն մենեջեր (Ավտոմեքենաների վարձակալության ընկերությունում)
Նանիկո ՍՊԸ
Նկարագրություն
Ավտոմեքենաների վարձակալության ընկերությանը փնտրում է եռանդուն, պատասխանատու և արդյունքին միտված Օպերացիոն մենեջերի, ով կդառնա մեր թիմի կարևոր անդամը։
Պարտականություններ
- Ավտոմեքենաների վարձակալության գործընթացի ամբողջական կառավարում
- Ամրագրումների կառավարում և հասանելիության վերահսկում
- Գործընկերների հետ համագործակցություն
- Ամենօրյա գործառնական գործընթացների արդյունավետ կառավարում
- Խնդրահարույց իրավիճակների արագ և արդյունավետ լուծում
- Գործառնական տվյալների վերլուծություն
- Ընկերության ստանդարտների և սպասարկման բարձր որակի ապահովում
Պահանջներ
- B կարգի վարորդական իրավունքի վկայական
- Մեխանիկական և ավտոմատ փոխանցման տուփերով ավտոմեքենաների վարելու փորձ
- Ուժեղ վերլուծական և տրամաբանական մտածողություն
- Համակարգչային ծրագրերի (MS Office) իմացություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Կազմակերպվածություն և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը պարտադիր է ։
Մենք առաջարկում ենք
- Աշխատավարձ - 280․000 ՀՀ Դրամ + բոնուսներ
- Կարիերայի զարգացման հնարավորություններ
- Ընկերական և մասնագիտական աշխատանքային աշխատանքային միջավայր
- Աշխատանք կայուն և զարգացող ընկերությունում
Եթե կարծում եք որ մոտիվացված, կազմակերպված մասնագետ եք և սիրում եք աշխատել ավտոմեքենաների հետ , ուղարկեք մեզ ձեր ինքնակենսագրականը (CV) և միացեք մեր հաջողակ թիմին: