Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 400,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
28.08.2026

Նկարագրություն

Անթերիս էսթետիկ բժշկության կենտրոնը հրավիրում է աշխատանքի օպերացիոն մենեջերի, ով պատասխանատու կլինի մասնաճյուղերի աշխատանքային գործընթացների կազմակերպման, անձնակազմի համակարգման, ծառայությունների որակի վերահսկման և հաճախորդների սպասարկման բարձր չափանիշների պահպանման համար։

Պարտականություններ

  • Մասնաճյուղերի աշխատակիցների աշխատանքային գրաֆիկների կազմում, պլանավորում և վերահսկում,
  • Մասնաճյուղերի առօրյա գործունեության կազմակերպման և կառավարման գործընթացներին ակտիվ մասնակցություն,
  • Նոր աշխատակիցների ընտրության, հարցազրույցների և ներգրավման գործընթացների իրականացում,
  • Հաճախորդների դիմումների, բողոքների և առաջարկությունների ուսումնասիրում, վերլուծություն և արդյունավետ լուծումների ապահովում,
  • Աշխատակիցների աշխատանքային կարգապահության և ներքին կանոնակարգերի պահպանման վերահսկում,
  • Օրական, շաբաթական և ամսական հաշվետվությունների կազմում և ներկայացում ղեկավարությանը,
  • Մասնաճյուղերի գործունեության արդյունավետության գնահատում և բարելավման առաջարկությունների ներկայացում,
  • Բարձր մակարդակի սպասարկման ստանդարտների պահպանման մշտական վերահսկում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, կառավարման, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վարչական, օպերացիոն կառավարման, որակի վերահսկման կամ մարդկային ռեսուրսների ոլորտում,
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր), անգլերեն լեզվով ազատ հաղորդակցվելու կարողություն,
  • MS Office ծրագրերի (Word, Excel) վստահ իմացություն,
  • Գերազանց կազմակերպչական և վերլուծական մտածողություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն և արագ որոշումներ կայացնելու ունակություն,
  • Թիմում արդյունավետ աշխատելու և թիմը համակարգելու կարողություն,
  • Սթրեսային իրավիճակներում արդյունավետ աշխատելու և միաժամանակ մի քանի գործընթաց կառավարելու ունակություն։

Հավելյալ նշումներ

  • Դրույք՝ լրիվ դրույք
  • Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա
Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Բաղրամյան 2
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
012555558

Մեկ հարկի տակ միավորել ենք ժամանակակից էսթետիկ բժշկության կենտրոնները՝ նպատակ ունենալով ապահովել համալիր մոտեցում նույնիսկ ամենապահանջկոտ այցելուի համար։
Հիմք ընդունելով մասնագետների պրոֆեսիոնալիզմը, հաճախորդի հարմարավետությունն ու նորագույն տեխնոլոգիաները՝ կարողանում ենք լուծել նույնիսկ ամենաբարդ թվացող խնդիրները զարմանալիորեն արագ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Reward system
Բոնուսային համակարգ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում