Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտադրական բաժնի ղեկավար / Head of Production

Լոմանո

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 300,000-450,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Արվեստ, Դիզայն
Վերջնաժամկետ`
22.10.2026

Խնդրում ենք դիմեն միայն փորձառու մասնագետները։

Նկարագրություն

Lomano 3D Studio-ն փնտրում է ղեկավարի՝ ոսկերչական 3D մոդելավորման թիմի աշխատանքը կազմակերպելու և պատվերների կատարումը վերահսկելու համար։

Պարտականություններ

  • Կազմակերպել բաժնի աշխատանքը՝ բաշխելով պատվերները և պլանավորելով թիմի ծանրաբեռնվածությունը։
  • Վերահսկել պատվերների կատարման ժամկետները, առաջնահերթություններն ու որակը։
  • Ապահովել տեխնիկական առաջադրանքների հստակությունը և թիմի ու մենեջերների արդյունավետ համագործակցությունը։
  • Յուրացնել ոլորտի հիմնական տեխնիկական պահանջները և ինքնուրույն ստուգել ստանդարտ պատվերների համապատասխանությունը դրանց։
  • Բարդ տեխնիկական հարցերի լուծմանը ներգրավել համապատասխան մասնագետների՝ վերահսկելով արդյունքը։
  • Կազմակերպել սխալների ուղղումը և բարելավել աշխատանքային գործընթացները։
  • Հետևել թիմի արդյունավետության ցուցանիշներին և ղեկավարությանը ներկայացնել պարբերական հաշվետվություններ։

Պահանջներ

  • Թիմի կամ աշխատանքային գործընթացների կառավարման փորձ։
  • Կազմակերպչական հմտություններ, տեխնիկական մտածողություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
  • Նոր ոլորտ սովորելու պատրաստակամություն, ինքնուրույնություն և պատասխանատվություն։

Հավելյալ նշումներ

3D մոդելավորման փորձը պարտադիր չէ։ Դիտարկում ենք տարբեր ոլորտներում կառավարման փորձ ունեցող թեկնածուների։

Աշխատանքային գրաֆիկ

  • Երկուշաբթի–ուրբաթ՝ 10:00-19:00 / Շաբաթ՝ 10:00-14:00
Ընկերության մասին
address
Հասցե
23 Թումանյան փողոց
address
Աշխատակիցների քանակ
16-50

Lomano-ն մասնագիտացված ընկերություն է, որը տրամադրում է 3D մոդելավորման ծառայություններ ոսկերչական ոլորտի համար։ Մենք ստեղծում ենք բարձրորակ և ճշգրիտ 3D մոդելներ՝ մատանիների, կախազարդերի, ականջօղերի, թևնոցների և այլ զարդերի արտադրության համար։

Մեր թիմը համատեղում է ժամանակակից տեխնոլոգիաները, փորձը և ստեղծագործական մոտեցումը՝ ապահովելով որակյալ արդյունք յուրաքանչյուր նախագծի համար։ Lomano-ն աշխատում է ինչպես անհատ հաճախորդների, այնպես էլ ոսկերչական ընկերությունների և արտադրամասերի հետ՝ օգնելով գաղափարից հասնել պատրաստ արտադրանքի։

Մեր նպատակն է ստեղծել գեղեցիկ, տեխնիկապես ճիշտ և արտադրության համար պատրաստ 3D մոդելներ՝ պահպանելով բարձր որակ, ճշգրտություն և ժամանակին իրականացում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում