Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Օնլայն խաղավար / Live Dealer

Global IT Support

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 300,000-330,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Ժամանցային
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Հարմար է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար
Վերջնաժամկետ`
17.07.2025

Նկարագրություն

Մեր գործընկեր միջազգային կազմակերպության համար փնտրում ենք իգական սեռի օնլայն խաղավարներ։
Կարող եք Ձեր կարիերան սկսել մեզ հետ, անգամ եթե չունեք աշխատանքային փորձառություն։ Մեր ուսուցման և զարգացման թիմը մի քանի շաբաթվա ընթացքում կկարողանա Ձեզ փոխանցել անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները։

Պարտականություններ

  • Վարել խաղը` համաձայն էկրանին արտացոլվող հրահանգների,
  • Լինել դրական և ժպտադեմ,
  • Պատրաստ լինել նորը սովորել և կիրառել աշխատանքում,
  • Կարողանալ կարևորել և պահպանել աշխատանքային ստանդարտները։

Պահանջներ

  • Միջնակարգ կամ բարձրագույն կրթություն,
  • Արագ սովորելու ունակություն,
  • Պատասխանատվության մեծ զգացում,
  • Լավ միջանձնային և հաղորդակցման հմտություններ,
  • Թիմային աշխատանքի հմտություններ,
  • Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային բազային գիտելիքները կդիտվեն որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Մեզ մոտ աշխատանքը հերթափոխային է, 12 ժամյա գրաֆիկով, յուրաքանչյուր 1 ժամից հետո ընդմիջումներով՝

  • Օր 1-ին ժամը 08:00 - 20:00,
  • Օր 2-րդ ժամը 20:00 - 08:00,
  • Օր 3-րդ և 4-րդ ազատ օրեր։

Մենք առաջարկում ենք՝

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Բոնուսներ՝ կախված կատարողականից (մինչև 50 հազար դրամ),
  • Անգլերենի անվճար դասընթացներ,
  • Անվճար դիմահարդարման և վարսահարդարման հնարավորություն,
  • Թեյի, սուրճի հյուրասիրություն,
  • Ուսուցում սկսնակների համար,
  • Դրամական պարգևատրումներ ամսվա լավագույն աշխատողնրին,
  • Խաղաղ և ապահով միջավայր,
  • Կարիերայի աճի հնարավորություն,
  • Թիմբիլդինգներ և կորպորատիվ միջոցառումներ,
  • Դրական և առողջ թիմային մթնոլորտ։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում