Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Օնլայն պրոեկտների բաժնի ղեկավար

Ծիրան Մարկետ ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ, Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Վերջնաժամկետ`
27.10.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ծիրան սուպերմարկետների ցանցը փնտրում է Օնլայն պրոեկտների բաժնի ղեկավարի՝ ով ղեկավարելու է www.tsiran.am կայքում նախագծերի մշակումը, իրականացումը, առաքումները։

Պրոյեկտի ղեկավարը պատասխանատու կլինի ծրագրավորողների, դիզայներների և բովանդակություն ստեղծողների թիմ ղեկավարելու համար՝ ապահովելով նախագծերի ավարտը նախատեսված ժամկետում, բյուջեի սահմաններում և որակի ամենաբարձր չափանիշներին համապատասխան:

Պարտականություններ

-Մշակել ծրագրը, ժամանակացույցը և բյուջեն՝ համագործակցելով հիմնական շահագրգիռ կողմերի հետ

-Առաջնորդել և մոտիվացնել թիմին՝ հաջողությամբ իրականացնելով նախագծերը

-Վերահսկել նախագծերի ամենօրյա գործողությունները՝ համոզվելով, որ դրանք ճիշտ են և համապատասխանում են ծրագրի նպատակներին

-Համակարգել առաքման բաժնն՝ ապահովելով անխափան աշխատանք

-Դիտարկել և տեղեկացնել ծրագրի առաջընթացի, խնդիրների և ռիսկերի մասին

-Ներկայացնել շրջանառության մասին հաշվետվություն, ապահովել աճ

Պահանջներ

-Բակալավրի աստիճան հարակից ոլորտում (Համակարգչային գիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, բիզնեսի կառավարում և այլն)

-Բարդ նախագծերի կառավարման փորձ

-Ուժեղ առաջնորդության հմտություններ՝ տարբեր թիմեր մոտիվացնելու և ղեկավարելու ունակությամբ

-Հաղորդակցման գերազանց հմտություններ

-Միաժամանակ բազմաթիվ նախագծեր կառավարելու և առաջադրանքներն արդյունավետորեն առաջնահերթություն տալու ունակություն

-Խնդիրներ լուծելու և որոշումներ կայացնելու կարողություններ

-Ծրագրի կառավարման գործիքակազմի իմացություն

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան , Արմենակյան 125/1
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
033300561

«Ծիրան» սուպերմարկետների ցանցը գործում է 10 տարի և ունի 25 մասնաճյուղ Երևանում և ՀՀ մարզերում:
Ծիրանը Հայաստանի առաջատար սուպերմարկետների ցանցերից է, առաջինը շուկայում՝ մարզերում մասնաճյուղերի ներկայացվածությամբ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում