Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Օնլայն գնումների բաժնի ղեկավար

Carrefour Armenia

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
02.07.2025

Նկարագրություն

Քարֆուր սուպերմարկետը փնտրում է ռազմավարական մտածողությամբ, նախաձեռնող ղեկավարի օնլայն գնումների բաժնի համար։

Եթե դուք ունեք ղեկավարելու կարողություն, ձգտում եք նորարարությունների և մոտիվացված եք և պատասխանատու, Քարֆուր Հայաստանի թիմը սիրով սպասում է Ձեզ։

Պարտականություններ

  • Ղեկավարել օնլայն գնումների բաժնի ամբողջ գործընթացը՝ կայքի կառավարումը, պատվերների համակարգումը,
  • Մշակել և կիրառել ռազմավարություններ առցանց վաճառքի աճի և հաճախորդների ավելացման ուղղված,
  • Վերլուծել շուկայի միտումները, սպառողների վարքը՝ ապրանքների և ակցիաների ճշգրիտ ներկայացման համար,
  • Ղեկավարել և վերահսկել օնլայն գնումների բաժնի անձնակազմը, հետևել անձնակազմի անխափան աշխատանքին,
  • Վերահսկել ցուցանիշները և պատրաստել հաշվետվություն։

Պահանջներ

  • Կրթություն՝ բարձրագույն,
  • Աշխատանքային փորձը պարտադիր է համանման ոլորտում (առնվազն 2 տարի),
  • Ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Կառավարելու հմտություններ,
  • Համակարգչային գիտելիքների իմացություն MS office փաթեթի իմացություն,
  • 1C ծրագրի իմացություն:
Ընկերության մասին
address
Հասցե
34/3 Arshakunyats Avenue , Yerevan Armenia
address
Աշխատակիցների քանակ
151-500

Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:

Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:

Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:

Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։

Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում