Օֆիս մենեջեր
MIORA
Նկարագրություն
MIORA ընկերությունը, որը զբաղվում է կահույքի հրավիրում է աշխատանքի Օֆիս մենեջերի, ով կապահովի գրասենյակի կազմակերպված և արդյունավետ աշխատանքը, կվարի փաստաթղթաշրջանառությունը և կաջակցի թիմի ամենօրյա գործունեությանը։
Պարտականություններ
- Կազմակերպել և ապահովել գրասենյակի անխափան աշխատանքը։
- Վարել ընկերության փաստաթղթաշրջանառությունը, պատրաստել, գրանցել և արխիվացնել փաստաթղթեր։
- Ընդունել և մշակել հեռախոսազանգերը, իրականացնել գործնական նամակագրություն։
- Պատրաստել և կազմել հաճախորդների հետ պայմանագրեր և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։
- Պահպանել կապը հաճախորդների, գործընկերների և մատակարարների հետ։
- Կազմակերպել և նախապատրաստել հանդիպումները, ապահովել դրանց արդյունավետ անցկացումը։
- Համակարգել ղեկավարության վարչական հանձնարարականների կատարումը։
- Հետևել գրասենյակային անհրաժեշտ պարագաների և աշխատանքային միջավայրի կազմակերպվածությանը։
- Աջակցել տարբեր բաժինների միջև տեղեկատվության արդյունավետ փոխանցմանը և համագործակցությանը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն։
- Հայերենի գերազանց գրավոր և բանավոր իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- MS Office ծրագրերի (Word, Excel, Outlook) լավ իմացություն։
- Փաստաթղթերի հետ աշխատելու փորձ և ուշադրություն մանրուքներին։
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման բարձր հմտություններ։
- Հաղորդակցման զարգացած ունակություններ և գրագետ սպասարկման մշակույթ։
- Պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն և կարգապահություն։
- Թիմային աշխատանքի կարողություն։