Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Օֆիս մենեջեր

Garage Masters' Mall

Աշխատավայր` Աջափնյակ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
26.07.2026

Նկարագրություն

Ապահովել Garage Masters Mall-ի գրասենյակային և վարչական գործընթացների անխափան աշխատանքը, համակարգել ներքին ծառայությունները, վարձակալների հետ ընթացիկ հաղորդակցությունը և աջակցել ղեկավարությանը առօրյա օպերացիոն հարցերում։

Պարտականություններ

  • Ապահովել փաստաթղթաշրջանառության ճշգրտությունը։
  • Տրամադրել հաշվետվություններ համապատասխան բաժիններին։
  • Կատարել գլխավոր տնօրենի և անմիջական ղեկավարի հանձնարարականները։
  • Վարել վարձակալների ռեգիստրը։
  • Արձագանքել վարձակալների դիմումներին։
  • Վարել նամակագրություն։
  • Հաստիքին համապատասխան այլ պարտականություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (կառավարում, բիզնես, տնտեսագիտություն կամ հարակից ոլորտ)։
  • Առնվազն 2-3 տարվա փորձ Office Manager, Administrative Manager կամ նմանատիպ պաշտոնում։
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն։
  • Անգլերենի աշխատանքային իմացություն։
  • MS Office (Excel, Word, PowerPoint) լավ տիրապետում։
  • Բարձր կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ։
  • Բազմաթիվ առաջադրանքների միաժամանակյա կառավարում։
  • Խնդիրների արագ լուծման և նախաձեռնողականության կարողություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Մազմանյան փողոց, 1
address
Աշխատակիցների քանակ
16-50
website
Կայք
Phone
Հեռ.
011285010

Գրեթե կես դար ավտոմեքենաների և պահեստամասերի ձեռք բերման միակ տեղը Մազմանյան և Շիրազի փողոցների խաչմերուկում գտնվող լեգենդար Ավտոսերվիսն էր:

Մեքենա գնելու, այն ստանալու ու սպասարկելու հաճույքը կարելի էր վայելել այդ հարմարավետ և հյուրընկալ վայրում, որը Ավտովազի միակ ներկայացուցիչն էր Հայաստանում: Ժամանակներն անցան, բայց «Սերվիսի խաչմերուկ» անվանումը մնաց մարդկանց դրական հիշողության մեջ: Ինչ անվանում էլ տանք այս հասցեին, միևնույնն է, այն դեռ երկար կմնա որպես «Սերվիսի խաչմերուկ»: Իսկ այժմ հենց նույն վայրում է գտնվում Գարաժ Մաստերս Մոլը՝ 21-րդ դարին համարժեք ձևով փոխարինելու նախկին Ատվոսերվիսին։

Գարաժ Մաստերս Մոլի 40 000 քմ տարածքում առկա է 150 վաճառակետ, շուրջ 650 մեքենայի համար նախատեսված կայանատեղի, տեխսպասարկման կետեր, ավտոլվացման կետեր, ավտոմեքենաների առաջնային ու երկրորդային շուկաներ, սուպերմարկետ, խաղավայր, սրճարան, Food Court, վիրտուալ իրականության խաղեր։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում