Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Օֆիս-մենեջեր

BSCOSMO

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 200,000-400,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
10.12.2025

Նկարագրություն

BSCOSMO բիզնես ակումբը հրավիրում է թիմին միանալ կազմակերպված և նախաձեռնող օֆիս մենեջերի (արական սեռ), ով կզբաղվի գրասենյակի անխափան աշխատանքի ապահովմամբ, ներքին գործընթացների համակարգմամբ և գործընկերների հետ արդյունավետ հաղորդակցությամբ։

Պարտականություններ

  • Գրասենյակի առօրյա գործունեության կազմակերպում և համակարգում,
  • Փոստային, էլեկտրոնային և հեռախոսային հաղորդագրությունների ընդունում և փոխանցում,
  • Փաստաթղթերի պատրաստում, ձևակերպում և արխիվացում,
  • Այցելուների և գործընկերների դիմավորում, հանդիպումների կազմակերպում,
  • Գրասենյակային պարագաների, տեխնիկայի և մատակարարման վերահսկում,
  • Միջոցառումների կազմակերպման աջակցություն և թիմի օժանդակություն ընթացիկ հարցերում,
  • Կապի պահպանում մատակարարների և գործընկերների հետ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի՝ կառավարման, բիզնեսի կամ հարակից ոլորտում),
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ նման պաշտոնում,
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի աշխատանքային իմացություն,
  • Համակարգչային ծրագրերի (MS Office, Google Workspace) լավ իմացություն,
  • Գերազանց կազմակերպչական, հաղորդակցական և վարչական հմտություններ,
  • Պատասխանատվություն, ճշգրտություն և թիմային աշխատանքի ունակություն։

Ցանկալի հմտություններ

  • Փաստաթղթաշրջանառության կազմակերպման փորձ,
  • Միջոցառումների պլանավորման կամ համակարգման հմտություններ,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն։

Մենք առաջարկում ենք՝

  • Աշխատանք հետաքրքիր և դինամիկ միջավայրում,
  • Կարիերայի աճի և մասնագիտական զարգացման հնարավորություն,
  • Ժամանակակից աշխատանքային պայմաններ և ընկերական թիմ։
Ընկերության մասին
address
Հասցե
Մհեր Մկրտչյան 8
address
Աշխատակիցների քանակ
51-150

BSCOSMO ընկերությունը հանդես է գալիս հետևյալ ուղղություններով.

BSCOSMO FAMILY ակումբ, որը ստեղծվել է բիզնեսները միավորելու համար։ Այստեղ դուք կսկսեք հեշտությամբ վարել ֆինանսական հաշվառում, կսկսեք մտածել մի քանի տարի առաջ և կդադարեք վազել ակնթարթային թրենդների հետևից։


BSCOSMO MARKET ընկերությունը արդեն իսկ ճանաչում ունեցող օնլայն հարթակ է, որի շնորհիվ մեր գործընկերները հնարավորություն են ստանում ունենալ իրենց բիզնեսի մասնաճյուղը մեր օնլայն մոլլում, ստեղծել սեփական ճկուն բոնուսային համակարգը, որն էլ նպաստում է հաճախորդների զգալի ավելացմանը և ապահովում է վաճառքների աճ ։

BSCOSMO BEAUTY Դիմահարդաման պարագաների և պարֆյումերիայի խանութ սրահների միջազգային ցանց նախկին Best Shop-ը գործում է հայկական Beauty շուկայում 2018 թվականից և ներկայացնում է այնպիսի հայտնի բրենդեր ինչպիսիք են` L`oreal Paris, Morphe Brushes, Bdellium, Klepach.Pro, Huda Beauty, ABH, Letique, Ofra, Locean, Petitfee, ENOUGH(կորեական բրենդների մեծ տեսականի) և այլ աշխարհահռչակ բրենդներ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Trainings
Թրեյնինգներ
Stock units
Ընկերության բաժնետոմսեր
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում