Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
29.07.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

<<Ալֆա Ֆուդ Սերվիս>> ընկերությունը փնտրում է օֆիս մենեջեր, ով պետք է զբաղվի գրասենյակային աշխատանքների համակարգմամբ:

Մենք առաջարկում ենք հետևյալ արտոնությունների փաթեթը՝

1. բժշկական ապահովագրություն
2. տարեկան 6 վճարովի Day-off (բացի 20 աշխ. օր արձակուրդը)
3. անվճար ընդմիջում:

Պարտականություններ

  • Վարել խորհրդի նախագահի և տնօրենի բիզնես նամակագրությունը,
  • Պատասխանել հեռախոսազանգերին,
  • Ողջունել և ուղեկցել ընկերության հյուրերին,
  • Հետևել ընկերության գույքին և գրենական պիտույքներին,
  • Հետևել ընկերության սարքավորումների տեխնիկական վիճակին,
  • Համագործակցել IT ընկերության հետ,
  • Կատարել պատճենահանման, սքանավորման, տեքստերի հավաքման աշխատանքներ և այլն,
  • Կազմակերպել ընկերության գործուղումները,
  • Հաշվել ներմուծվող ապրանքների ինքնարժեքը՝ համագործակցելով ներմուծման բաժնի հետ,
  • Պատրաստել փաստաթղթեր ղեկավարության համար,
  • Հյուրերի և ղեկավարության համար թեյի/սուրճի կազմակերպում,
  • Հետևել ընկերության ավտոմեքենաների ՃՈ տուգանքներին և նամակներին,
  • Հետևել գրասենյակի մաքրությանը և վերահսկել մաքրուհու աշխատանքը:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացությունը պարտադիր է,
  • 2-3 տարի աշխատանքային փորձ որպես օֆիս մենեջեր,
  • Microsoft Word, Excel, Outlook, և PowerPoint-ի գերազանց իմացություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ժամանակի կառավարում:

Հավելյալ նշումներ

Երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-18:00:

Ընկերության մասին
address
Հասցե
Armenia, Yerevan, Ara Sargsyan Street, 4
address
Աշխատակիցների քանակ
51-150

Alpha Food Service-ը գրեթե երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի ալկոհոլային խմիչքներ, դելիկատեսներ և սննդամթերք։

Մենք ձևավորում ենք ոճ ու մշակույթ՝ մեր գործընկերներին, հաճախորդներին և համայնքին տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, կիսվելով համաշխարհային փորձով և նպաստելով ոլորտի զարգացմանը ու որակի բարձրացմանը։

Մեր ուղին

2005-ին սկսելով փոքր թիմից՝ այսօր Alpha Food Service-ը դարձել է ոլորտի առաջատար խաղացող՝ ունենալով հստակ ռազմավարություն, հզոր գործընկերային ցանց և նվիրված թիմ։

Մենք համագործակցում ենք հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով համաշխարհային առաջատար արտադրողների կողմից ներկայացված լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Մեր նպատակը

Մենք ձգտում ենք բարելավել մարդկանց կյանքի որակը՝ հարստացնելով այն համաշխարհային էնո-գաստրոնոմիկ մշակույթի նոր համերով ու տպավորություններով։

Մեր կազմը

Alpha Food Service-ի կազմում ընդգրկված են նաև "The House" խանութների ցանցը և "The Bake House" ստուդիա-խանութը, որոնք ևս կրում են մեր արժեքներն ու մոտեցումները՝ ընդգծելով բարձր որակի, ոճի և հաճախորդակենտրոնության մեր տեսլականը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում