
Գրասենյակի Մենեջեր
Կալիբրի Գրուպ
Նկարագրություն
Կալիբրի անշարժ գույքի գործակալությունը իր թիմն է հրավիրում համալրելու եռանդուն և նպատակասլաց գրասենյակի մենեջերի։
Պարտականություններ
- Պատշաճ պատասխանել կամ վարել հեռախոսազանգեր, նամակագրություններ
- Հաճախորդների դիմովորում, սպասարկում, տեղեկատվության տրամադրում, խորհրդատություն
- Բանակցությունների վարում
- Սառը զանգեր
- Տեղադրել հայտարարություններ տարբեր հարթակներում, կայքերում, սոցիալակաան հարթակներում
- Տեղեկատվության հավաքագրում, մուտքագրում, պահպանում և թարմեցում
- Անձնակազմի հետ կապված ադմինիստրատիվ աշխատանքների կազմակերպում
- Կատարել տնօրենի հանձնարարությունները
- Այլ ադմինիստրատիվ պարտականություններ
- Հետևել դրես-կոդին
Պահանջներ
- Մարքեթինգային գիտելիքներ, պրակտիկա կամ աշխ․ փորձ
- Աշխատասիրություն, նպատակասալացություն
- Կազմակերպվածություն, Սթրեսակայունություն
- Տեքստերի հետ աշխատելու հմտություններ
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Համակարգչային գրագիտություն (MS Office, Adobe փաթեթի իմացություն)
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն
Հավելյալ նշումներ
Սեռը՝ իգական
Աշխատանքային օրեր և ժամերը՝ Երկուշաբի-Ուրբաթ՝ 12։00-21։00։
Շաբաթ՝ 10:00-19:00 հերթափոխով
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել CV(Ինքնակենսագրականը) նշված էլ.հասցեին։
Ծառայությունները՝ Ռիելթորական և գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման, իրավաբանական և հաշտարարության ծառայություններ։
Մեր առաքելությունն է`
Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։
Գաղափարախոսությունը`
Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։
Դրա համար մենք՝
• Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով։
• Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ։
• Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով։
• Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։