Օդափոխության համակարգի մոնտաժման ինժեների օգնական
Թիմ-Մեյդ Սլուշնս ՍՊԸ
Նկարագրություն
ԹԻՄ-ՄԵՅԴ ՍՈԼՈՒՇՆՍ ընկերությունը փնտրում է պատասխանատու և սովորելու ցանկություն ունեցող օդորակման և օդափոխության համակարգերի մոնտաժման ինժեների օգնական։
Պարտականություններ
- Ծանոթանալ նախագծային և տեխնիկական փաստաթղթերին, գծագրերին և սխեմաներին
- Օգնել սարքավորումների, օդատարների, խողովակների և այլ նյութերի տեղադրման աշխատանքներում
- Կատարել չափագրումներ և անհրաժեշտ հաշվարկներ ինժեների ցուցումով
- Մասնակցել սարքավորումների տեղադրման, միացման և փորձարկման աշխատանքներին
- Հայտնաբերել մոնտաժման ընթացքում առաջացած խնդիրները և տեղեկացնել պատասխանատու ինժեներին
- Կազմակերպել անհրաժեշտ գործիքների և նյութերի առկայությունը
- Պահպանել աշխատանքի անվտանգության և տեխնիկական կանոնները
Պահանջներ
- Ֆիզիկական աշխատանք կատարելու պատրաստակամություն
- Տեխնիկական աշխատանքներ սովորելու ցանկություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Արագ կողմնորոշվելու, ճկուն և ճշգրիտ աշխատելու ունակություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն, կարգապահություն և պատասխանատվության զգացում
- Ինֆորմացիայի ընկալման կարողություն
- Մինիմալ հսկողության պայմաններում աշխատելու ունակություն
- Պարտաճանաչություն, ճշտապահություն աշխատանքը անթերի իրականացնելու ունակություն
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի–Շաբաթ
- Աշխատանքային ժամեր՝ 09:00–18:00
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ռեզյումեն (CV) կամ կապ հաստատել մեզ հետ 033 83 88 01 հեռախոսահամարով։
Միացե՛ք մեր թիմին և զարգացրե՛ք ձեր մասնագիտական հմտություններն օդորակման և օդափոխության համակարգերի ոլորտում։
«ԹԻՄ-ՄԵՅԴ ՍԼՈՒՇՆՍ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։ Ընկերության հիմնադիրներն իրենց մասնագիտական գործունեությունն սկսել են 2014 թվականին, Մոսկվայի անշարժ գույքի շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնող միջազգային դեվելոփերային ընկերությունում, որն ունի Ա դասի օբյեկտներում միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու տասնամյակների փորձ։ Ընկերության լեյտմոտիվը բարձրակարգ որակի չափանիշի ստեղծումն ու զարգացումն է Հայաստանում։ Դրա ակնհայտ վկայությունն այն է, որ 4 տարվա ընթացքում ընկերությունը վայելում է շուկայի ամենահամարձակ և ժամանակակից նախագծերի պատվիրատուների վստահությունը։
Ինչպես երևում է ընկերության անվանումից, լավագույն ճարտարագիտական լուծումները ծնվում են թիմային կուռ աշխատանքի արդյունքում, որտեղ յուրաքանչյուր մասնագետ առաջին հերթին վստահելի գործընկեր է և գաղափարի մասնակից։