Գլխավոր հոգեբան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայություն
Նկարագրություն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբանի թափուր պաշտոնի համար։ Կարող են դիմել այն մասնագետները, ովքեր ունեն Հանրային ծառայության առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ հոգեբանության բնագավառում` երեք տարվա աշխատանքային փորձ։
Պարտականություններ
- իրականացնում է այցեր հոգեբանական օգնության կարիք ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալներին
- դատապարտյալների և կալանավորված անձանց դիմումների հիման վրա կատարում է վերջիններիս անհատական ընդունելություն և իրականացնում մասնագիտական խորհրդատվություն
- իրականացնում է քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած, ինքնավնասում կատարած կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունելություն
- վերհանում է կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ հոգեկան հիվանդության նախանշանները, սահմանային վիճակները կամ ինքնավնասման հակումները
- կազմում է կալանավորված անձանց և դատապարտյալների հետ իրականացված հոգեբանական աշխատանքների վերաբերյալ փաստաթղթեր
- կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում հնարավոր կոնֆլիկտների կանխարգելման և լուծման ուղղությամբ կատարում է անհատական և խմբային խորհրդատվական աշխատանքներ
- աշխատանքներ է իրականացնում պատժախցում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների հետ
- օրենսդրությամբ և ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ հոգեբանության բնագավառում` երեք տարվա աշխատանքային փորձ։
- Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, նախաձեռնող և պատասխանատու:
Հավելյալ նշումներ
Պաշտոն զբաղեցնող ծառայողները
- Ամսական ստանում են համապատասխան հավելումներ, ինչպես նաև կատարողականի գնահատման արդյունքներով կիսամյակային պարգևատրումներ
- Ծառայության անցկացման վայրից 30 և ավելի կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակմակերես չունեցող ծառայողներն ապահովվում են վարձակալված բնակարանի դիմաց դրամական փոխհատուցմամբ,
- Ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում,
- Ծառայողներն ունեն արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն,
- Ծառայությունից արձակվող և հերթական արձակուրդից չօգտված (կամ մասամբ օգտված) ծառայողներն օգտվում են չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքից,
- Ծառայողներին տարվա ընթացքում մեկ անգամ տրվում է դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի չափով` ամուսնության կամ տարերային աղետի հետևանքով նրան սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու կամ նրա կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ ընտանիքի անդամի մահվան դեպքերում։
1919թ. հունվարի 7-ին ազատազրկման վայրերը՝ բանտերը, Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության որոշմամբ հանձնվեցին արդարադատության նախարարությանը, և ստեղծվեց «Բանտային տեսուչ» կառույցը ազատազրկման վայրերի աշխատանքը կազմակերպելու և վերահսկելու լիազորությամբ:
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ 1921թ. ապրիլին, ՀԽՍՀ արդարադատության ժողկոմիսարիատի կազմում ստեղծվեց ուղղիչ-պատժական բաժին, իսկ բանտերը վերանվանվեցին «Ուղղիչ տներ»:
1923 – 1926 թթ. անվանվեց ուղղիչ աշխատանքային բաժին, իսկ 1926թ. կալանավայրերի բաժին, որը գործել է ՀԽՍՀ ՆԳ ժողկոմիսարիատի բաժնում:
1930-1934 թթ. համակարգը հանձնվեց ՀԽՍՀ արդարադատության ժողկոմիսարիատի ենթակայությանը, իսկ հետագա տարիներին գործեց ՀԽՍՀ ՆԳ ժողկոմիսարիատի (ՀԽՍՀ ՆԳ նախարարություն) ենթակայության ներքո: Կրել է տարբեր անվանումներ.
1938թ. – Բանտային բաժին
1959թ. – Ուղղիչ-աշխատանքային գաղութների վարչություն
1962թ. – Կալանավայրերի վարչություն
1969թ. – Ուղղիչ-աշխատանքային հիմնարկների վարչություն
1988թ. – Ուղղիչ գործերի վարչություն
1991թ. – Քրեական պատիժների իրականացման վարչություն
2001թ. Քրեական պատիժների իրականացման վարչությունը ենթակա ստորաբաժանումներով հանձնվել է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանը և առ այսօր գործում է որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն՝ կենտրոնական մարմնով և 10 հիմնարկներով:
2018 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 19-ը սահմանվեց որպես Քրեակատարողական ծառայողի օր։