Նմուշառող վարորդ
Վեոլիա Ջուր ՓԲԸ
Նկարագրություն
Վեոլիա Ջուր ընկերությունը փնտրում է նմուշառող վարորդ իր թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Ուղևորի/ուղևորների հարմարավետ և անվտանգ տեղափոխում հանձնարարված վայր,
- Ավտոմեքենայի անվտանգ, հուսալի և նպատակային շահագործում,
- Ավտոմեքենայի մշտապես սարքին վիճակի ապահովում, անհրաժեշտության դեպքում ընթացիկ անսարքությունների հայտնաբերում և շտկում,
- Ավտոմեքենայի մաքրության ապահովում,
- Ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման և պահպանման հետ կապված անհրաժեշտ գործողությունների իրականացում,
- Մասնակցություն ջրի նմուշառումներին, ահազանգերի դեպքում աշխատակիցների տեղափոխում համապատասխան վայր,
- Կատարել ամենօրյա հաստատված գրաֆիկով սահմանված նմուշառում(ներ),
- Ջրի որակի հետ կապված արտապլանային կանչերի և ահազանգերի դեպքում իրականացնել լրացուցիչ նմուշառումներ:
Պահանջներ
- Ավտոմեքենայի շահագործման գիտելիքներ և ունակություններ,
- Ճանապարհատրանսպորտային կանոնների գերազանց իմացություն,
- Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ՝ որպես վարորդ,
- Վարորդական իրավունքի առկայություն,
- Կարգապահության և բարձր պատասխանատվության զգացում։
Հավելյալ նշումներ
- 25 աշխատանքային օր ամենամյա արձակուրդ,
- Առողջության ապահովագրություն։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը Հայաստանում հանդիսանում է խոշոր գործատուներից մեկը, ով ապահովում է կայուն և հեռանկարային աշխատանք
Վեոլիա Գրուպը ռեսուրսների օպտիմալացված կառավարման համաշխարհային առաջատարն է: Ամբողջ աշխարհում 218,000 աշխատակիցներով Ընկերությունը նախագծում և տրամադրում է ջրի, թափոնների և էներգիայի կառավարման լուծումներ, որոնք նպաստում են համայնքների և արդյունաբերության կայուն զարգացմանը: Վեոլիայի նպատակն է նպաստել մարդկային զարգացման առաջընթացին՝ հաստատակամորեն հավատարիմ մնալով ՄԱԿ-ի կողմից սահմանված Կայուն զարգացման նպատակներին. հասնել ավելի լավ և ավելի կայուն ապագայի բոլորի համար: Իր բիզնես գործունեությունների տարբեր ուղղությունների միջոցով Վեոլիան օգնում է զարգացնել ռեսուրսների հասանելիությունը, պահպանել առկա ռեսուրսները և համալրել դրանք: Եթե ցանկանում եք նպաստել մարդկության առաջընթացին, միացե՛ք մեր թիմին: