Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներքին աուդիտի ղեկավարի օգնական

Քրոու ընդ Ասատրյանս ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Իրավաբանական
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Քրոու ընդ Ասատրյանս» Ընկերությունը փնտրում է եռանդուն և մոտիվացված սկսնակ մասնագետի՝ Ներքին աուդիտի ղեկավարի օգնականի հաստիքի համար։

Պարտականություններ

  • Իրականցնել ներքին աուդիտի շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,
  • Ներքին աուդիտի աշխատանքների մեկնարկում կազմել և ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով,
  • Վերահսկել փաստաթղթաշրջանառությունը՝ փաստաթղթերի ամբողջականության ապահովման համար,
  • Մասնակցել ներքին աուդիտի որակի երաշխավորման բարձրացման գործընթացին, ներկայացնել առաջարկներ դրա կատարելագործման համար,
  • Պատրաստել ամենամսյա զեկույցներ իրականացված աշխատանքների վերաբերյալ,
  • Կատարել սույն գործառույթներից բխող ներքին աուդիտի ղեկավարի հանձնարարականները։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է հաշվապահության, տնտեսագիտության, կամ իրավաբանական ոլորտներում,
  • Վերահսկողական հմտություն,
  • Օրենսդրական, տնտեսական վերլուծություններ անելու հմտություն,
  • Արձանագրություններ կազմելու հմտություն,
  • Բանակցելու հմտություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Ստրեսային իրավիճակներում զգոնությունը չկորցնելու և հստակ որոշումներ կայացնելու ունա­­կություն։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները:

+374 60 53 23 23

+374 33 97 10 07

Դոմ Մոսկվի բիզնես կենտրոն, Արգիշտի փողոց 7

Ընկերության մասին
address
Հասցե
Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն Արգիշտի 7, 1-ին հարկ
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
37433971007

«Քրոու ընդ Ասատրյանս» ՍՊԸ-ն ընկերությունը, հիմնադրված 2013 թվականին, զարգանում է որպես առաջատար մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություն։ Ընկերությունը անդամակցում է Քրոու Գլոբալ միջազգային ցանցին, որն աշխարհում զբաղեցնում է իններորդ տեղը անկախ հաշվապահական և խորհրդատվական ընկերությունների շարքում։ Crowe Global-ը մատուցում է մասնագիտական ծառայություններ 130 երկրներում և ընդգրկում է 220 կազմակերպություն՝ ավելի քան 42,000 աշխատակիցներով։

«Քրոու ընդ Ասատրյանս» ՍՊԸ-ն-ն առաջարկում է աուդիտի, հարկային, հաշվապահական և հարակից խորհրդատվական ծառայություններ միջազգային և տեղական կազմակերպություններին, պետական և ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկություններին։

Մեր գործունեության հիմքում ընկած են մասնագիտական ամբողջականությունը, որակի նկատմամբ բարձր չափանիշները և հաճախորդակենտրոն մոտեցումը։ Որպես Քրոու Գլոբալ ցանցի լիիրավ անդամ՝ մենք համադրում ենք միջազգային փորձը տեղական շուկայի խորը ընկալման հետ՝ նպաստելով մեր գործընկերների կայուն աճին և արդյունավետությանը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում