Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներմուծումների / գնումների մասնագետ

Էյչ Վի Էյ Սի Գրուպ ՍՊԸ

Աշխատավայր` Մալաթիա-Սեբաստիա, Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 300,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
12.12.2025

Նկարագրություն

HVAC Group-ը դինամիկ զարգացող ընկերություն է, որը մասնագիտացած է ջեռուցման, օդորակման և օդափոխման համակարգերի ներմուծման, վաճառքի և սպասարկման ոլորտում։ Մենք համագործակցում ենք միջազգային առաջատար արտադրողների հետ՝ շուկային ներկայացնելով բարձրորակ և նորարարական լուծումներ։ Մեր թիմը մշտապես ընդլայնվում է, և այս փուլում փնտրում ենք ներմուծման մասնագետի, ով կմիանա մեր պրոֆեսիոնալ թիմին և կնպաստի մեր մատակարարման շղթայի արդյունավետության բարձրացմանը:

Պարտականություններ

Աշխատանքային պարտադիր պարտականություններ

  • Կազմակերպել ներմուծման ամբողջական գործընթացը՝ պատվերից մինչև ապրանքի մուտքը պահեստ,
  • Հետևել մաքսային ընթացակարգերին, պատրաստել և ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը,
  • Կապ հաստատել մատակարարների, փոխադրող ընկերությունների և մաքսային ներկայացուցիչների հետ,
  • Հետևել ներմուծման օրենսդրությանը, մաքսային վճարներին և հարկային դրույքաչափերին,
  • Վերահսկել ապրանքների տեղափոխման ժամկետներն ու պայմանները,
  • Կազմել ներմուծման ծախսերի հաշվարկներ և ապահովել բյուջեի համապատասխանությունը,
  • Կազմել հաշվետվություններ ներմուծման ծավալների և ծախսերի վերաբերյալ,
  • Համագործակցել գնումների, պահեստի, հաշվապահության և վաճառքի բաժինների հետ:

Պահանջներ

Աշխատանքային ոչ պարտադիր պարտականություններ

  • Բարձրագույն կրթություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS Office, Internet
  • Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Հաղորդակցության հմտություններ,
  • Առաջադրանքների ճշգրիտ և ժամանակին կատարելու ունակություն,
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում։
Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Երևան, Սեբաստիա 14/4
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
091986161

«ԷՅՉ ՎԻ ԷՅ ՍԻ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ն առևտրաշինարարական կազմակերպություն է ինժիներական ոլորտում:

Շնորհիվ ժամանակի ընթացքում հղկված սկզբունքների և ինքնատիպ քաղաքականության, Ընկերությունը շուկայում զբաղեցնում է առաջատար դիրք, շարունակաբար զարգացնում և ընդլայնում է իր ուրույն գործունեության շրջանակները:

Ընկերության առաքելությունն է՝ մշակել և տրամադրել համալիր ինժեներական լուծումներ՝ սկսած նախագծման փուլից մինչև հետերաշխքիային սպասարկում։

  •  Մենք վստահելի ենք
  •  Մենք հոգատար ենք
  •  Մենք պրոֆեսիոնալ ենք
Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Training program adroad
Ուսում արտերկրում
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Preferential financial services
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում