Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներմուծումների և լոգիստիկայի մասնագետ

Բիզնես Փարթնըր ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
13.07.2025

Նկարագրություն

Մենք փնտրում ենք փորձառու և կազմակերպված ներմուծումների / լոգիստիկայի մասնագետի, ով կղեկավարի ներմուծման գործընթացները՝ ապահովելով մատակարարման անխափանությունն ու արդյունավետ լոգիստիկան։

Պարտականություններ

  • Արտասահմանյան մատակարարների հետ հաղորդակցում, ապրանքների բարձումների պլանավորում,
  • Ներմուծման փաստաթղթերի պատրաստում, վերահսկում և մաքսային գործընթացների կազմակերպում,
  • Տրանսպորտային/Լոգիստիկ սխեմաների պլանավորում, բեռնափոխադրումների համակարգում,
  • Ապրանքների ստացման, պահեստավորման և հաշվառման վերահսկում,
  • Մաքսային գործակալների, բեռնափոխադրող ընկերությունների, պահեստների և պետական մարմինների հետ համագործակցություն,
  • Ներմուծման ծախսերի հաշվարկ և հաշվետվությունների պատրաստում,
  • Ներմուծումների ժամանակացույցի մշակում և ներկայացում ներքին բաժիններին։

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ ներմուծման և/կամ լոգիստիկայի ոլորտում,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
  • Լոգիստիկ հարթակների, մաքսային համակարգերի և MS Office փաթեթի իմացություն,
  • Կազմակերպվածություն, բանակցային հմտություններ, պատասխանատվության բարձր զգացում։

Հավելյալ նշումներ

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Բոնուսային համակարգ՝ աշխատանքի արդյունքներից կախված,
  • Աշխատանք կայուն և զարգացող ընկերությունում,
  • Մասնագիտական աճի և ուսուցման հնարավորություն,
  • Բարեկամական և աջակցող թիմ:
Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Գյուլիքևխյան փող., 10հող.
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
012288588

«Բիզնես Փարթնըր» ներմուծող կազմակերպություն է։ Մենք ներկայացնում են միջազգային առաջատար ապրանքանիշեր Հայկական շուկայում 2017 թվականից։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում