Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներմուծումների և արտահանումների մասնագետ

Մուսալեռ Տպագրատուն ՍՊԸ

Աշխատավայր` Արմավիր մարզ, գ. Մուսալեռ, Րաֆֆու փ. 1
Աշխատավարձ`
Ամսական 180,000-200,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
02.07.2026

Նկարագրություն

Փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և նախաձեռնող մասնագետի, ով կհամակարգի տպագրատան ներմուծման և արտահանման գործընթացները:

Պարտականություններ

  • Տպագրական նյութերի և հումքի ներմուծման գործընթացների կազմակերպում և վերահսկում
  • Արտահանման գործընթացների կազմակերպում և վերահսկում
  • Մաքսային գործընթացների համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում
  • Արտահանման պայմանագրերի կնքում և համապատասխան փաստաթղթաշրջանառության վարում
  • Մատակարարների և գործընկերների հետ հաղորդակցության գրագետ ապահովում
  • Բեռնափոխադրումների ամբողջական գործընթացի համակարգում և վերահսկում
  • Ուղեկցող փաստաթղթերի պատրաստում, վարում և արխիվացում
  • Արտադրական և հաշվապահական բաժինների հետ սերտ համագործակցություն
  • Տվյալների մուտքագրում համապատասխան ծրագիր, հաշվետվությունների և անհրաժեշտ տեղեկատվության պատրաստում
  • Շուկայի ուսումնասիրություն և նոր մատակարարների որոնում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office)
  • Մաքսային և արտաքին տնտեսական գործունեության գործընթացների իմացություն կդիտվի որպես առավելություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Արագ կողմնորոշվելու և թիմում աշխատելու կարողություն
  • Աշխատանքային փորձը համանման ոլորտում կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00

Ընկերության մասին
address
Հասցե
Արմավիր մարզ, գ. Մուսալեռ, Րաֆֆու փ. 1
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
098985686, ներքին 88

«ՄՈւՍԱԼԵՌ ՏՊԱԳՐԱՏՈՒՆ» ՍՊԸ-ն Հայաստանի առաջատար ընկերություններից է պիտակների տպագրության և փաթեթավորման արտադրության ոլորտում։ Ընկերությունը տարիների ընթացքում ձևավորել է վստահելի գործընկերոջ համբավ՝ համադրելով ժամանակակից տեխնոլոգիաները, բարձր որակի արտադրությունը և մասնագիտական փորձը։

Մեր գործունեության հիմքում որակն է, նորարարությունը և թիմային աշխատանքը։ Մենք կարևորում ենք աշխատակիցների մասնագիտական զարգացումը, կայուն աշխատանքային միջավայրը և երկարաժամկետ համագործակցությունը՝ ստեղծելով պայմաններ աճի, նոր գիտելիքների ձեռքբերման և հաջող կարիերա կառուցելու համար։

Moussaler Printing House LLC is one of Armenia’s leading companies in the field of label printing and packaging solutions. With years of experience in the industry, the company combines modern printing technologies, high production standards, and a commitment to quality to serve both local and international partners.

At Moussaler Printing House, we value professionalism, innovation, and teamwork. Our company provides employees with a stable working environment, opportunities for professional growth, and the chance to be part of a dynamic team contributing to the development of one of the key players in Armenia’s printing and packaging sector.

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում