Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներմուծման մենեջեր

"ԱՐՄԱՐ ԳԼՈԲԱԼ" ՍՊԸ

Աշխատավայր` Քանաքեռ-Զեյթուն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 200,000-250,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
11.10.2026

Նկարագրություն

«Արմար Գլոբալ» ՍՊԸ-ն փնտրում է ներմուծան և լոգիստիկայի մենեջերի, ում հիմնական գործառույթն է․Կազմակերպել իրեն կցված մատակարարների խմբի հետ արդյունավետ ներմուծման գործընթացներ` պատվերների ձևավորումից մինչև պատվերի մուտք պահեստ՝ ապահովելով ներմուծման ամբողջական շղթան՝ համապատասխան օրենսդրության պահանջների և ընկերության ստանդարտների։

Պարտականություններ

  • Կառավարել/իրականացնել ներմուծման գործընթացը՝ պատվերից մինչև բեռի ստացում
  • Համակարգել աշխատանքը մատակարարների և բեռնափոխադրողների հետ
  • Ստուգել պատվերների, հաշիվների և ներմուծման փաստաթղթերի ճշգրտությունը
  • Ապահովել տվյալների և գործընթացի փուլերի ճշգրիտ գրանցումը և արտացոլումը համակարգում
  • Կազմակերպել սերտիֆիկատների և թույլտվությունների ստացումը համապատասխան մարմիններից
  • Պատրաստել մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը
  • Վերահսկել բեռների տեղափոխումն ու առաքման ժամկետները
  • Համագործակցել ընկերության այլ ստորաբաժանումների հետ աշխատանքային գործառույթները արդյունավետ իրականացնելու նպատակով։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 1 տարվա փորձ ներմուծման կամ արտաքին լոգիստիկայի ոլորտներում
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Միջազգային բեռնափոխադրումների և մաքսային ընթացակարգերի իմացություն
  • Բանակցային և գործընկերային հարաբերությունների կառուցման հմտություններ
  • Վերլուծական մտածողություն և արագ կողմնորոշվելու ունակություն
  • Բարձր պատասխանատվություն և արդյունքի վրա կենտրոնացում
  • Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն
  • Համակարգչային հաստատուն գիտելիքներ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5 օրյա՝ 10:00-18:00։

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում