Ներմուծման մենեջեր
Հրաշք Այգի ՍՊԸ
Նկարագրություն
Հրաշք Այգի ընկերությունը փնտրում է ներմուծման մենեջեր, ով պատասխանատու և նախաձեռնող է իր գործի մեջ։
Պարտականություններ
- Պարտաճանաչություն,
- Կազմակերպվածություն,
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն (գրավոր և բանավոր),
- Նմանատիպ աշխատանքային փորձը դիտարկվելու է որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-18։00։
Հրաշք Այգի ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանում գործող գյուղատնտեսության սպասարկման առաջատար ընկերություններից մեկը: Ընկերությունը հիմնադրվել է Արթուր Իվանյանի կողմից 1996 թ.-ին: Ընկերությունն առաջարկում է ֆերմերային տնտեսություններին և անհատ ֆերմերներին բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի, սերմերի, գյուղատնտեսական տեխնիկայի և գործիքների մեծ ընտրանի:Հաշվի առնելով ագրարային ոլորտի առանձնահատկությունները, ծառացած խնդիրների մասշտաբներն ու հրատապությունը և գյուղատնտեսության զարգացման առաջնահերթությունը, ընկերությունը մեծ ուշադրություն է հատկացնում գիտական նվաճումների և նոր տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվության տրամադրմանը։ Այսօր այն հանդիսանում է առաջատար ընկերություն` վայելելով հաճախորդների վստահությունը: Հրաշք Այգի ընկերությունը համագործակցում է մի շարք ամերիկյան, իտալական, իսպանական, չինական, դանիական ճանաչված ընկերությունների, ինչպես նաև տեղական արտադրող ընկերությունների հետ: