Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներմուծման մենեջեր

Յունիփեք ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
23.03.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Յունիփեք» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ներմուծման մենեջերի, ով կուսումնասիրի ընկերության գործունեության ոլորտի համապատասխան արտաքին և ներքին շուկաները, կգտնի նոր ապրանքատեսակներ, կիրականացնի անհրաժեշտ ապրանքների ներկրումը:

Պարտականություններ

  • Ընկերության կողմից ներկրվող ապրանքների ներմուծման կազմակերպում` ապրանքների որոնում, գնում, բեռնափոխադրում, ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում,
  • Նոր գործընկերների և ապրանքատեսակների որոնում,
  • Համագործակցություն գործընկեր կազմակերպությունների հետ,
  • Շուկայի ուսումնասիրություն,
  • Հաշվետվությունների, վերլուծությունների կազմում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Համապատասխան ոլորտում նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների ԳԵՐԱԶԱՆՑ իմացություն,
  • Բանակցություններ վարելու և կապեր հաստատելու հմտություն,
  • Թիմում աշխատելու կարողություն,
  • Պատասխանատվություն, պարտաճանաչություն, վերլուծական միտք,
  • MS Office -փաթեթի գերազանց իմացություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթիից ուրբաթ` 09:00-17:30, շաբաթ` 09:00-14:30։

Ընկերության մասին
address
Հասցե
Արցախի 46/2, Երևան, Հայաստան
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
011201020
Առավելություններ
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում