Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներմուծման մասնագետ

«ՄԲՄ» ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 250,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
04.07.2026

Նկարագրություն

«ՄԲՄ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում Ներմուծման մասնագետի: Աշխատավարձը նախնական՝ 250 000դրամ:

Պարտականություններ

  • Արտաքին շուկայի ուսումնասիրություն, ապրանքների մատակարարների որոնում և ընտրություն ըստ ընկերության որակական և գնային չափանիշների
  • Գնային հարցում, ստացված տվյալների համեմատություն
  • Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի ամենօրյա վերահսկում, ներկրման ու լոգիստիկայի հետ կապված խնդիրների կարգավորում
  • Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում
  • Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում
  • Ներկրմանը վերաբերող ինֆորմացիայի ամբողջական և ճշգրիտ պահպանում, անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • Վաճառքի ուսումնասիրություն և վիճակագրություն:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է տեխնիկական կամ տնտեսագիտական,
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման ունակություն,
  • Համակարգչային գիտելիքներ (պարտադիր` MS Excel, 1C),
  • Ներմուծման ոլորտում աշխատանքային փորձ,
  • Բանակցելու և գործարար հաղորդակցման հմտություն,
  • Վերլուծական մտածողություն

Հավելյալ նշումներ

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումեները նշված էլ. հասցեին:

Ընկերության մասին
address
Հասցե
Մանանդյան 33/21 Երևան
address
Աշխատակիցների քանակ
1-15

ՄԲՄ ընկերությունը զբաղվում է կոսմետիկայի, տնտեսական ապրանքների, օծանելիքի ներմուծմամբ և մանրածախ / մեծածախ վաճառքով: Հայաստանում հանդիսանում է հետևյալ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը՝ Golden Rose, Flormar, Bell, Ingrid, Eveline,Belle Jardin, EMME, Ultra Compact, Show, Garden, Zeta, Aqua Vera, Golf, Jeanne Arthes, Parour, Rasasi, Sodip, Pari Bleu, UDV, Swiss Arabian:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում