Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներմուծման մասնագետ

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ

Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ` 02.06.2025
Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու

Նկարագրություն

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Ներմուծման մասնագետի՝ իր պրոֆեսիոնալ թիմը համալրելու համար:

Պաշտոնի մասին

Ներմուծման գործընթացի կառավարում սկզբից մինչև վերջ՝ սկսած պատվերների համակարգումից մինչև ապրանքների մաքսազերծում և տեղափոխում ընկերության պահեստ։

Պարտականություններ

  • Ներմուծման բոլոր պահանջվող փաստաթղթերի տեղական, ազգային և միջազգային ստանդարտներին համապատասխանության ապահովում և փաստաթղթերի հետ աշխատանքի համակարգում,
  • Միջազգային շուկաների անընդհատ ուսումնասիրություն՝ ներմուծման օպտիմալ պատվեր ձևավորելու շրջանակներում,
  • Սերտ համագործակցություն մաքսային բրոքերների հետ՝ ապրանքների մաքսազերծումը սահուն և անխափան իրականացնելու համար,
  • Մաքսազերծման համար անհրաժեշտ թույլտվությունների և հայտարարագրերի ապահովում,
  • Միջազգային մատակարարների, վաճառողների և բեռնափոխադրողների հետ աշխատանքի համակարգում՝ ժամանակին և ճշգրիտ լոգիստիկան ապահովելու համար,
  • Բեռնափոխադրումների սակագների շուրջ բանակցություններ վարում և ամենաարդյունավետ տրանսպորտային ուղիների և մեթոդների ապահովում,
  • Ներմուծման հետ կապված ծախսերի նկատմամբ վերահսկողության իրականացում և լոգիստիկ կատարողականի վերաբերյալ պարբերական հաշվետվություների ներկայացում,
  • Ներմուծման գործընթացի կազմակերպմամ ժամանակ խնդիրներին արագ արձագանքում՝ բեռնափոխադրումներին հետևելու և մաքսային ուշացումներից խուսափելու համար,
  • Բեռնափոխադրումների և մաքսային ընթացակարգերի միջազգային և ազգային օրենսդրության շարունակական ուսումնասիրության իրականացում՝ խնդիրներից խուսափելու համար,
  • Փաստաթղթաշրջանառության ապահովում ընկերության Մատակարարման, Ֆինանսական բաժինների եվ պետական մարմինների միջև,
  • Անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների ստացում, իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, միջազգային առևտրի կամ հարակից ոլորտներում,
  • 1-3 տարվա փորձ ներմուծման, մաքսազերծման կամ մատակարարման ոլորտում,
  • Ներմուծման կանոնակարգերի, մաքսային ընթացակարգերի և միջազգային առևտրի կանոնակարգերի լավ իմացություն,
  • ERP համակարգերի, լոգիստիկ ծրագրերի և Microsoft Office-ի (Excel, Word և այլն) օգտագործման իմացություն,
  • Գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտությունների առկայություն հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով,
  • Ուժեղ վերլուծական հմտություններ և դետալների նկատմամբ մեծ ուշադրություն,
  • Խնդիրները բացահայտելու և լուծումներ արագ իրականացնելու կարողություն,
  • Դինամիկ զարգացող միջավայրում բազմաթիվ առաջադրանքներ կառավարելու և առաջնահերթություն տալու ուժեղ կարողություն,
  • Մաքսային բրոքերի լիցենզիան կդիտվի որպես առավելություն,
  • Սննդամթերքի արտադրության ոլորտային առանձնահատկությունների իմացություն։

Ցանկալի պահանջներ

  • 1C -ի իմացություն,
  • Աշխատաժամանակին կառավաման որևէ գործիքի տիրապետում (trello, Jira և այլն)։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 9։00-18։00։

Դիմի՛ր

Լրացրու օնլայն դիմում հայտը։

Համալրման փուլերը

1. ՄՌԿ հեռախոսային հարցազրույց,

2. Մասնագիտական հարցազրույց ընկերությունում,

3. Հարցազրույց «Բեկոն Պրոդուկտ»-ի ղեկավար օղակի ներկայացուցիչների հետ։

Հասցեն՝ գ. Արզնի, Աբովյան խճուղի, թիվ 9:

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, գ. Արզնի, Աբովյանի խճ., թիվ 9
address
Աշխատակիցների քանակ
151-500
website
Կայք
Phone
Հեռ.
37499857657

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում