
Ներմուծման մասնագետ
Աթենք ՍՊԸ
Ոլորտ`
Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
25.05.2025
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի նկարագիր
Ընկերության կարիքներին համապատասխան մսային հումքի գնման գործընթացների կազմակերպում և վերահսկում:
Գործառույթներ
- Ընկերության որակական և գնային չափանիշների համաձայն արտաքին շուկայի մշտական ուսումնասիրություն,
- Նոր գործընկերների ներգրավում և գործարար բանակցությունների վարում,
- Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում,
- Մատակարարվող հումքի գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում,
- Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն,
- Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում,
- Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում,
- Ներմուծման ողջ գործընթացի կազմակերպում և վերահսկում,
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում։
Անհրաժեշտ որակներ
- Աշխատանքային փորձը` նվազագույնը 1 տարի,
- Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն,
- Համակարգչային գիտելիքներ (պարտադիր` MS Excel, ցանկալի` ՀԾ),
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց իմացություն,
- Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ,
- Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ընդունակություն։
Ընկերության մասին
Աթենք ընկերությունը զբաղվում է մսամթերքի արտադրությամբ:
Առավելություններ
Կորպորատիվ միջոցառումներ
Անվճար սնունդ
Բոնուսային համակարգ
Թրեյնինգներ