Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներմուծման մասնագետ

Ս․Ա․Վ․ Գրուպ ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
12.03.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

«Ս.Ա.Վ.գրուպ» ՍՊԸ-ն սիրով իր զարգացող թիմ է հրավիրում ներմուծման մասնագետի։

Ձեզ գրավու՞մ է միջազգային առևտրի աշխարհը և Դուք ցանկանու՞մ եք դառնալ դինամիկ թիմի մաս:

Մենք փնտրում ենք ներմուծման տաղանդավոր մասնագետի, ով կօգնի մեզ ընդլայնել մեր հնարավորությունները և կազմակերպել որակյալ ապրանքների մատակարարումներ։

Եթե ​​պատրաստ եք պատասխանատվություն ստանձնել և պատրաստ եք մշտական զարգանալ մեզ հետ, մենք սպասում ենք Ձեզ։

Ի՞նչ է պետք անել.

  • Ներկրվող հիմնական ապրանքատեսականու արտաքին շուկայի մշտական ուսումնասիրություն,
  • Նոր գործընկերների ներգրավում և գործարար բանակցությունների վարում,
  • Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում,
  • Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրերի կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում,
  • Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն,
  • Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն,
  • Բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում ( ծովային, օդային, ցամաքային),
  • Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում,
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում։

Մեր թեկնածուի իդեալական դիմանկարը.

  • Բարձրագույն կրթություն (լեզվաբանություն, MBA),
  • Ներմուծման, արտաքին կապերի և լոգիստիկայի ոլորտի աշխատանքային փորձ առնվազն 3 տարի,
  • Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն (Incoterms, Bills (MBL, HBL, Tellex)),
  • Չինաստանից ապրանքների ներմուծման փորձ (ծովով),
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն,
  • Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ,
  • Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ընդունակություն,
  • Ժամանակի կառավարման հմտություններ։

Ի՞նչ ենք մենք առաջարկում.

Աշխ. ժամերը՝ 9:00-18:00։

Աշխատավարձը մրցակցային, մանրամասները՝ հարցազրույցից հետո:

  • Մասնագիտական և ինքնազարգացման դասընթացների կոմպենսացիա,
  • Բժշկական ապահովագրություն,
  • Սպորտ փաթեթ։

Մենք ուրախ կլինենք, եթե Դուք դառնաք մեր թիմի մի մասը: Ընկերության հաջողության հիմքը նրա աշխատակիցներն են։

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, գյուղ Առինջ
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
094370808

"Ս.Ա.Վ" Գրուպ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին Հայաստանում: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը ապրանքների ներմուծումն է:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Sports Package
Սպորտային փաթեթ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում