Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներմուծման կատեգորիայի մենեջեր (ապրանքային ուղղությունը՝ hեռուստացույցներ, աուդիո/վիդեո համակարգեր)

Դոմուս

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
20.11.2025

Նկարագրություն

«ԴՈՄՈՒՍ» Ընկերությունը փնտրում է փորձառու ներմուծման կատեգորիայի մենեջերի իր մեծ թիմին միանալու համար՝ մասնագիտական աճի և կայուն կարիերայի հեռանկարով։

Կարևոր պայման է անգլերենի և ռուսերենի բանավոր հաղորդակցության հմտությունը:

Պարտականություններ

  • Կատարել վերլուծություններ ապրանքների վաճառքի, ներմուծման արդի պահանջների վերաբերյալ,
  • Ուսումնասիրել տվյալ ապրանքացանկի շուկան և ձևավորել ներմուծման առաջարկ,
  • Համագործակցել արտադրողների, մատակարարների հետ՝ ստեղծել գործարար կապեր,
  • Կազմակերպել ապրանքների ներմուծման ամբողջ գործընթացը՝ համագործակցելով առնչվող բաժինների հետ,
  • Մասնակցել խանութ-սրահներում ներմուծված ապրանքների ցուցադրման, ներկայացման գործընթացներին՝ նպաստելով վաճառքի խթանմանը,
  • Պարբերաբար մասնակցել կամ աջակցել սեմինարների անցկացման գործընթացներին ապրանքատեսակների/ապրանքանիշների վերաբերյալ անձնակազմի ուսուցման նպատակով։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտության, շուկայագիտության, տեխնիկական ոլորտներում,
  • Ներմուծման ոլորտում աշխատանքային փորձը/ներմուծման գործընթացների իմացությունը պարտադիր է,
  • Աշխատանքային փորձը վաճառքի՝ մասնավորապես շինարարական կամ արտադրական ոլորտում, կդիտվի որպես առավելություն,
  • Ռուսերենի և անգլերենի բանավոր հաղորդակցման հմտությունը պարտադիր է (առնվազն B1 մակարդակ),
  • Համակարգչային գիտելիքներ, Excel-ի բավարար իմացություն,
  • Գործարար հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • Մաթեմատիկական մտածողություն, վերլուծական միտք,
  • Մանրուքների հանդեպ ուշադրություն,
  • Պատասխանատվություն, պարտաճանաչություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, ամսվա մեջ 1-2 անգամ շաբաթ օրը հերթափոխություն (մինչև ժամը 15:00)։

Գրասենյակի վայրը՝ Արարատյան 88/8, Չարբախի մետրոյից 2 կմ։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
095105045

Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։

2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:

Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։

Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 6 հիպերմարկետ Երևանում և 6-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում