Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներմուծման և լոգիստիկայի մասնագետ

«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ

Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ` 21.06.2025
Քաղաք` Մասիս
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Ներմուծման և լոգիստիկայի մասնագետը ներգրավված է լինելու ներմուծման և արտահանման գործընթացների իրականացման մեջ։ Մասնագետը հաղորդակցվելու է գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ապահովելով ժամանակին ու կանոնակարգված ներմուծման և արտահանման գործընթացները։

Պահանջվող որակավորումներ

  • Ներմուծման, արտահանման և լոգիստիկայի ոլորտում փորձառությունը ցանկալի է,
  • Բարձրագույն կրթություն,
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office-Word, Excel, Outlook, 1C-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայությունը / INCOTERMS / ցանկալի է,
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն,
  • Գործարար հաղորդակցման և բանակցությունների վարման հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու և լուծումներ տալու ունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Վերլուծական մտածողություն,
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ,
  • Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ,
  • Նախաձեռնողականություն,
  • Բարեվարքություն։

Պարտականություններ

  • Գործարար նամակագրության և հեռախոսազանգերի վարում,
  • Թարգմանությունների կատարում,
  • Մատակարարվող և արտահանվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում,
  • Նոր ապրանքատեսակների համար հարցումների կազմում և ղեկավարի առաջադրանքով պատվերների ձևակերպում,
  • Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծության կազմում,
  • Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում,
  • Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում,
  • Ներմուծման և արտահանման ողջ գործընթացի կազմակերպում,
  • Մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմում,
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում,
  • Պահանջվող ապրանքատեսականու գծով Ընկերության որակական և գնային չափանիշների համաձայն արտաքին շուկայի ուսումնասիրում։

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում,
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ,
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն,
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից,
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար:

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները և արտոնությունները

  • Ուսուցման և զարգացման ծրագրերի ծախսերի փոխհատուցում,
  • Կարիերային աճ և մասնագիտական զարգացում,
  • Ազատ ժամերի տրամադրում ադմինիստրատիվ աշխատակիցներին,
  • «Գրանդ Սպորտ»-ի սպորտային փաթեթների զեղչեր Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին,
  • Անվճար ուղևորափոխադրում (Մասիս),
  • Անվճար ավտոկայանատեղի,
  • Մատչելի գներով ճաշարան,
  • Պարգևատրման համակարգ,
  • Թիմային միջոցառումներ,
  • Գումար ամուսնության կապակցությամբ,
  • Գումար ծննդյան օրվա կապակցությամբ,
  • Գումար երեխաների ծնվելու կապակցությամբ,
  • Վճարովի ամուսնական արձակուրդ,
  • Ամանորյա նվեր-փաթեթ և գումար։
Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, Արարատի մարզ, 0802, ք. Մասիս, Հրանտ Վարդանյան փ. 10
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
37499127545
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Sports Package
Սպորտային փաթեթ
Sports and yoga zone
Աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում