Ներմուծման և արտաքին լոգիստիկայի մենեջեր
Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ
Նկարագրություն
«Ալֆա Ֆուդ Սերվիս» ՓԲԸ-ն փնտրում է ներմուծան և արտաքին լոգիստիկայի դեպարտամենտի մենեջերի, ում հիմնական գործառույթն է․
Կազմակերպել իրեն կցված մատակարարների խմբի հետ արդյունավետ ներմուծման գործընթացներ` պատվերների ձևավորումից մինչև պատվերի մուտք պահեստ՝ ապահովելով ներմուծման ամբողջական շղթան՝ համապատասխան օրենսդրության պահանջների և ընկերության ստանդարտների՝ խուսափելով overstock-ից և outstock-ից։
Պարտականություններ
-
Կառավարել/իրականացնել ներմուծման գործընթացը՝ պատվերից մինչև բեռի ստացում
-
Համակարգել աշխատանքը մատակարարների և բեռնափոխադրողների հետ
-
Ստուգել պատվերների, հաշիվների և ներմուծման փաստաթղթերի ճշգրտությունը
-
Ապահովել տվյալների և գործընթացի փուլերի ճշգրիտ գրանցումը և արտացոլումը ERP համակարգում
-
Կազմակերպել սերտիֆիկատների և թույլտվությունների ստացումը համապատասխան մարմիններից
-
Պատրաստել մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը
-
Վերահսկել բեռների տեղափոխումն ու առաքման ժամկետները
-
Համագործակցել ընկերության այլ ստորաբաժանումների հետ աշխատանքային գործառույթները արդյունավետ իրականացնելու նպատակով։
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն
-
Առնվազն 1 տարվա փորձ ներմուծման կամ արտաքին լոգիստիկայի ոլորտներում
-
Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
-
Միջազգային բեռնափոխադրումների և մաքսային ընթացակարգերի իմացություն
-
Բանակցային և գործընկերային հարաբերությունների կառուցման հմտություններ
-
Վերլուծական մտածողություն և արագ կողմնորոշվելու ունակություն
-
Բարձր պատասխանատվություն և արդյունքի վրա կենտրոնացում
-
Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն
-
Համակարգչային հաստատուն գիտելիքներ։
Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։
Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։
Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։
Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։
2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։