Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներմուծման և Արտահանման Մասնագետ

ASEDL LLC

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
10.07.2026

Նկարագրություն

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ներմուծման-արտահաման մասնագետի:

Պարտականություններ

  • Համագործակցություն արտասահմանյան գործընկերների հետ;
  • Ապահովում է կազմակեպության մատակարարների հետ գրավոր և բանավոր հաղորդակցումը;
  • Իրականացնում է գնային առաջարկների հետազոտություն և վերլուծություն;
  • Իրականացնում է կոնտրագենտների կրեդիտորական/դեբիտորական պարտքի վերահսկողություն;
  • Ստեղծում է նոր կապեր պոտենցիալ գործընկերների հետ;
  • Կազմակերպում է անհրաժեշտ ապրանքատեսականու ներմուծման անհրաժեշտ տրանսպորտի և տեղափոխման գործընթացը;
  • Վերահսկում և կառավարում ներմուծման համար անհրաժեշտ ամբողջ փաստաթղթաշրջանառությունը;
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է իր պաշտոնին և մասնագիտությանը համապատասխան այլ գործառույթներ:

Պահանջներ

  • Բարձագույն կրթություն.
  • Մատակարարման ոլոտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն.
  • Ռուսերեն,անգլերեն, լեզուների գրավոր և բանավոր իմացություն.
  • MS Office,1C/ցանկալի է/ համակարգչային ծրագրերի իմացություն.
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ.
  • Տեղեկատվության վերլուծության ունակություն.
  • Նախաձեռնողականություն.

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա

Աշխատավարը՝ Նոր Նորքի 5-րդ զ., Ա. Միկոյան 10 հասցե:

Ընկերության մասին
address
Հասցե
Ք.Երևան,Միկոյան 10
address
Աշխատակիցների քանակ
51-150
website
Կայք
Phone
Հեռ.
096272799

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում