Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներմուծման բաժնի մասնագետ

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ

Աշխատավայր` Զովունի 1-ին փողոց՝ Դավիթաշեն վարչական շրջանի մոտ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
22.07.2026

Նկարագրություն

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում ներմուծման բաժնի մասնագետի:

Պարտականություններ

Ներմուծման բաժնի մասնագետի հիմնական պարտականություններն են՝

  • Պարբերաբար վերլուծական աշխատանքների իրականացում՝ հնարավոր նոր գործընկերների ձեռքբերման կամ առկա գործընկերների հետ առավել շահավետ պայմաններով համագործակցելու նպատակով,
  • Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում,
  • Ներմուծման համար նախնական հաշվարկների իրականացում,
  • Պատվիրատուներին ներկայացնելու համար գնային առաջարկների կազմում,
  • Իրականացվող նախագծերի համար գնվող ապրանքների ցանկերի կազմում,
  • Կազմակերպության միջազգային գործընկերների հետ կապված ընթացիկ աշխատանքների վարում,
  • Գործարքների հիման վրա իրականացվող բեռնափոխադրումների կազմակերպման, հայկական և արտասահմանյան տրանսպորտային ընկերությունների հետ համագործակցության վերահսկողություն,
  • Բեռնափոխադրման ողջ գործընթացին՝ ապրանքի բարձումից մինչև պահեստ տեղափոխելու ընթացքին հետևում,
  • Մատակարարների հետ աշխատանքի համակարգում և վերահսկողություն,
  • Բեռնափոխադրմանը վերաբերող փաստաթղթերի կազմում և ստուգում,
  • Գործընկերների հետ բիզնես հարաբերությունների ամրապնդում,
  • Ներքին և արտաքին շուկայում հնարավոր նոր գործընկերների ձեռքբերման կամ առկա գործընկերների հետ առավել շահավետ պայմաններով համագործակցելու նպատակով պարբերական վերլուծական աշխատանքների իրականացում,
  • Կազմակերպության զարգացման և առաջխաղացման գործընթացին, նոր ծրագրերի իրականացման աշխատանքների նախաձեռնում և մասնակցություն։

Պահանջներ

  • Կրթական աստիճան,
  • Առնվազն 1 տարվա փորձ համապատասխան բնագավառներում,
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
  • MS Office- ի գերազանց իմացություն։

Հմտություններ և ունակություններ

  • Գերազանց վերլուծական հմտություններ,
  • Պարտաճանաչություն,
  • Մեծ ծավալի տեղեկատվությունը մտապահելու և հեշտ վերարտադրելու ունակություն,
  • Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ,
  • Արդյունքների ստացման նպատակասլացություն,
  • Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն,
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
  • Թիմային աշխատանքի իրականացման ունակություն։

Հավելյալ նշումներ

Աշխատավայրի գտնվելու վայրն է Զովունի 1-ին փողոց (Դավիթաշեն վարչական շրջանից անմիջապես հետո, Զովունու սկզբնամաս)։

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, Զովունի, 2414, 1-ին փողոց, թիվ 120 վարչական շենք
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 60 533333

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը, հիմնադրված 2009թ-ին, Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված գործունեություն իրականացնող առևտրաշինարարական կազմակերպություն է: Շնորհիվ ժամանակի ընթացքում հղկված սկզբունքների և ինքնատիպ քաղաքականության, Ընկերությունը շուկայում զբաղեցնում է առաջատար դիրք, շարունակաբար զարգացնում և ընդլայնում է իր ուրույն գործունեության շրջանակները:

Ընկերության առաքելությունն ու կարգախոսն է՝ մշակել և տրամադրել Համալիր Շինարարական Լուծումներ: Քաղաքականությունն է՝ պահպանել առաջատար դիրքերը, թե՛ որպես հուսալի մատակարար, թե՛ որպես պրոֆեսիոնալ շինարար:

Մեր Ընկերությունը որդեգրել է «ՓԱԿ ՑԻԿԼ»-ի սկզբունքը՝ այն է. նախագծերի հաշվարկ, ադապտացում և ծավալավորում, գնագոյացման և նախահաշվային բյուջեների կազմում, օգտագործվող շինարարական նյութերի և ապրանքների, սարք-սարքավորումների ներկրում անմիջապես արտադրողից, սեփական արտադրություն, կառուցման, տեղակայման, ավտոմատացման և կարգաբերման աշխատանքների իրականացում՝ առկա սեփական շինարարական ստորաբաժանումների ռեսուրսներով, ավարտական արդյունքի հանձնում պատվիրատուին, հետագա երաշխիքային շրջանում սպասարկման ծառայության հնարավորությամբ:

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը ցուցաբերում է առանձնահատուկ մոտեցում յուրաքանչյուր նախագծին և հաճախորդին, տրամադրելով համալիր տեխնիկական լուծումներ, որոնք ընձեռում են ընտրության լայն հնարավորություններ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում