
Ներկերի սարքավորումների տեխնիկական մասնագետ
Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ
Նկարագրություն
«Էֆֆեկտ գրուպ – Շեն» ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և նախաձեռնող տեխնիկական մասնագետի, ով կմիանա մեր թիմին ներկերի լաբորատորիայում։ Մասնագետի հիմնական գործառույթն է խանութներում տեղադրված ներկերի խառնման ապարատների տեխնիկական ստուգումն ու անհրաժեշտության դեպքում վերանորոգումը։
Պարտականություններ
- Ներկերի խանութներում տեղադրված տեխնիկական սարքավորումների (ներկերի ապարատներ) պարբերական ստուգում,
- Սարքավորումների վերանորոգում և տեխնիկական խնդիրների լուծում,
- Սարքավորումների աշխատանքային վիճակի մոնիտորինգ,
- Համագործակցություն լաբորատորիայի և խանութների անձնակազմի հետ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Սարքավորումների հետ աշխատելու հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Վարորդական իրավունք,
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Եթե պատրաստ ես միանալ մեզ, ուղարկի՛ր ինքնակենսագրականդ։
💡 Սպասում ենք Քեզ մեր թիմում!
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: