Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներկարար / Ցուցանմուշներ պատրաստող

«ՊԵՆՈՏԵՔՍ» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Արվեստ, Դիզայն, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
04.05.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը փնտրում է աշխատակից՝ նմուշների պատրաստման արհեստանոցում աշխատելու համար:

Պարտականություններ

  • Պաստառների, քիվերի, մոլդինգների ստենդերի պատրաստում,
  • Դեկորատիվ և ֆասադային ներկերի նմուշների պատրաստում,
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ:

Պահանջներ

  • Համապատասխան աշխատանքային փորձ,
  • Շինարարական բազմապրոֆիլ հմտություններ,
  • Արագաշարժություն,
  • Պարտաճանաչություն,
  • Կոկիկություն,
  • Թիմային կողմնորոշում:

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք`

  • Կայուն աշխատանք,
  • Մրցունակ աշխատավարձ,
  • Անվճար, համեղ ընդմիջում,
  • Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում:

Հետաքրքրված անձինք կարող են իրենց տվյալները լրացնել էջի ներքևի հատվածում կամ զանգահարել 099-662-005 հեռախոսահամարին:

Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր թիմում:

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Նոր Նորք, Թևոսյան 115/14
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
099662005

«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում