Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 287,734 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Տուրիզմ, Հյուրանոցներ
Վերջնաժամկետ`
15.10.2026

Նկարագրություն

Armenia Marriott Hotel Yerevan-ը փնտրում է մոտիվացված և պատասխանատու Ներկարար՝ միանալու մեր Ճարտարագիտական թիմին։ Ներկարարը պատասխանատու է հյուրանոցի ամբողջ տարածքում ներկման, հարդարման և մակերեսների վերանորոգման աշխատանքների կատարման համար՝ պահպանելու արտաքին տեսքի բարձր չափանիշները և պաշտպանելու շինության մակերեսները։

Պարտականություններ

  • Պատրաստել մակերեսները ներկման համար՝ մաքրելով, հղկելով, քերելով և լցնելով անցքերը
  • Կատարել ներկման և հարդարման աշխատանքներ հյուրանոցային սենյակներում, հանրային տարածքներում, ծառայողական տարածքներում և դրսում
  • Վերանորոգել գիպսաստվարաթուղթը և պատրաստել մակերեսները նախքան ներկելը
  • Կիրառել ներկեր, լաքեր, բիծեր և այլ ծածկույթներ՝ համապատասխան գործիքների և տեխնիկայի միջոցով
  • Համապատասխանեցնել ներկերի գույներն ու հարդարման տեսակները հյուրանոցի չափանիշներին
  • Ներկման աշխատանքների ընթացքում պաշտպանել կահույքը, հատակները և սարքավորումները
  • Պահպանել ներկման գործիքները, սարքավորումները և նյութերը լավ վիճակում
  • Վերահսկել ներկերի և նյութերի պաշարները և հայտնել համալրման անհրաժեշտության մասին
  • Պահել աշխատանքային տարածքները մաքուր և կազմակերպված
  • Հետևել անվտանգության բոլոր կանոններին և օգտագործել համապատասխան պաշտպանիչ միջոցներ
  • Արձագանքել ներկման և հարդարման հետ կապված տեխնիկական սպասարկման դիմումներին
  • Աջակցել կանխարգելիչ սպասարկման աշխատանքներին
  • Կատարել ղեկավարի կողմից հանձնարարված այլ պարտականություններ

Պահանջներ

  • Նվազագույնը 2–3 տարվա աշխատանքային փորձ ներկարարական և հարդարման աշխատանքներում, ցանկալի է՝ հյուրանոցներում, առևտրային շենքերում կամ խոշոր օբյեկտներում
  • Փորձ մակերեսների նախապատրաստման, ներկման, սվաղման և դեկորատիվ հարդարման աշխատանքներում
  • Սպասարկման միջավայրում և շահագործվող (գործող) շենքերում աշխատանքի փորձը կդիտվի առավելություն
  • Մակերեսների նախապատրաստման հմտություններ (մաքրում, հղկում, լցոնում, նախաներկում)
  • Տարբեր տեսակի ներկերի, ծածկույթների և հարդարման նյութերի կիրառման կարողություն (ջրային, յուղային, էպոքսիդային և այլն)
  • Գիպսակարտոնի վերանորոգման, սվաղման և հարդարման աշխատանքներին առնչվող փոքր ծավալի ատաղձագործական աշխատանքների հիմնարար գիտելիքներ
  • Գույների համապատասխանեցման և տեղային վերանորոգումների (touch-up) իրականացման կարողություն՝ գեղագիտական չափանիշները պահպանելու համար
  • Նյութերի սպառման և արդյունավետ օգտագործման ըմբռնում
Ընկերության մասին
address
Հասցե
1 King Pap street, Yerevan, Armenia
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
+374 99 195221

As the first international chain hotel in the city, Armenia Marriott Hotel Yerevan combines modern luxury with rich history in a cultural heritage building on Republic Square. With charismatic design, sophisticated spaces, and attentive service, this historic hotel offers a unique local charm.

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում