Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներգնա տուր մենեջեր (ֆրանսիախոս կամ իսպանախոս)

Armenia Holidays DMC

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 150,000-450,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Տուրիզմ, Հյուրանոցներ, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
12.12.2025

Նկարագրություն

Ներգնա տուր մենեջերը հանդիսանում է մեր զբոսաշրջային ընկերության առանցքային անձը, ով պատասխանատու է Հայաստանի ներգնա տուրիզմի ամբողջական կազմակերպման և կառավարման համար։ Նա համակարգում է բոլոր գործընթացները՝ սկսած փաթեթների նախագծումից մինչև դրանց իրականացումը, ապահովելով բարձրակարգ սպասարկում և անթերի ճանապարհորդական փորձ մեր միջազգային այցելուների համար։

Այս պաշտոնը պահանջում է ոչ միայն կազմակերպչական հմտություններ, այլև ստեղծագործ մոտեցում՝ յուրօրինակ տուրային ծրագրեր կազմելու, տարբեր մատակարարների հետ արդյունավետ բանակցելու և մեր հյուրերին Հայաստանի մշակութային, պատմական ու բնության արժեքները լավագույնս ներկայացնելու համար։

Պարտականություններ

  • Նամակագրություն,
  • Տուր փաթեթների կազմակերպում,
  • Տուրային ծրագրերի համակարգում,
  • Բանակցությունների վարում ծառայություններ մատուցողների հետ (ռեստորաններ, սրճարաններ, տրանսպորտային ընկերություններ, գիդեր, ժամանցային ընկերություններ և այլն) և պայմանագրային տուրերի կազմակերպում,
  • Փաթեթների ներկայացում նպատակային հաճախորդներին,
  • Մշտական կապի պահպանում հաճախորդների հետ,
  • Տուրերի ի և տրանսպորտային ծրագրերի հաշվարկ և կազմակերպում։

Պահանջներ

  • Լավ հաղորդակցական հմտություններ հաճախորդների հետ,
  • Գերազանց գիտելիքներ հետևյալ լեզուներից որևէ մեկի՝ անգլերեն, իսպաներեն,
  • Այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Սովորելու ձգտում,
  • Հայաստանի զբոսաշրջային ուղղությունների իմացությունը ցանկալի է,
  • Զբոսաշրջության ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Թիմում աշխատելու ունակություն։
Ընկերության մասին
address
Հասցե
ZAKYAN 5/1
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 99 253311
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում