Ներգնա տուր մենեջեր
Ջան Արմենիա Տուրիստական կազմակերպություն
Նկարագրություն
Jan Armenia Tours & Travel տուրիստական կազմակերպությունը համալրում է իր թիմը և փնտրում է համապատասխան աշխատանքային փորձով ներգնա տուր մենեջեր:
Jan Armenia Tours & Travel-ը Հայաստանում գործող զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը, առաջարկելով բարձր որակ և մատչելի գներ, ապահովում է հաճախորդների 99% բավարարվածության մակարդակ: Մենք կազմակերպում ենք ամենօրյա խմբային, անհատական էքսկուրսիաներ, բազմօրյա փաթեթներ, գիշերակաց, տեղափոխումներ Հայաստանի և Վրաստանի տարածքում: Կազմակերպության գործունեության կարևորագույն ուղղություն է կորպորատիվ միջոցառումների կազմակերպումը: Մենք մեծ փորձ ունենք բիզնես-ճանապարհորդությունների (հանդիպումներ, կոնֆերանսներ) կազմակերպման ոլորտում:
Ի՞նչ ենք առաջարկում
- Ակտիվ թիմում աշխատելու հնարավորություն,
- Միջազգային էքսպոների մասնակցելու հնարավորություն,
- Հայաստանի տարածքում և սահմաններից դուրս FAM թրիփերի մասնակցություն,
- Կանոնակարգված աշխատանք՝ հստակ պարտականությունների բաշխմամբ,
- Մասնագիտական աճ և վերապատրաստումներ,
- Բարձր մրցակցային աշխատավարձ։
Աշխատանքի նկարագրություն
- Օտարերկրյա պոտենցիալ գործընկերների հետ կապի հաստատում և տուր փաթեթների առաջարկում,
- Գործընկերների հետ նամակագրություն և շարունական կապի ապահովում,
- Հարցումների նախնական վերլուծություն և հաշվարկ,
- Կորպորատիվ հաճախորդների հետ կապի ստեղծում և աշխատանք,
- Հաճախորդների ներգրավում,
- Տուր փաթեթների մշակում և վաճառք,
- Հյուրերի ընդունելություն,
- Հյուրանոցների ամրագրում,
- Շուկայի վերլուծություն և ռազմավարության մշակում,
- Թիրախավում և մարքեթինգային թիմի հետ սերտ աշխատանքի վարում,
- Անհատների և խմբերի համար շրջագայության պլանավորում,
- Անհրաժեշտ փաստաթղթերի հետ աշխատանքի կազմակերպում։
Պահանջվող որակավորումներ
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ներգնա տուրիզմի ոլորտում,
- Բարձրագույն կրթություն,
- Ռուսերենի և անգլերենի իմացություն, այլ օտար լեզուն կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային՝ Microsoft (word, excel) ծրագրերի գերազանց տիրապետում, CRM համակարգերով աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Հայաստանի տեսարժան վայրերի լավ իմացություն,
- Հաղորդակցվելու հմտություն։
Travel to Armenia with Leading Tour Agency and create an unforgettable trip! Jan Armenia Tours & Travel is an incoming travel company, established in 2015. We organize Daily Group Trips, Private Tours, Multi-Day packages, Transfers, Accommodation rentals, and more. During these 8 years, Jan Armenia Tours & Travel has realized many unique ideas for tours and it guides you into the places that only local people know! Our modern vehicles are equipped with A/C & WI-Fi. Our service includes 24/7 support in Russian, English & Arabic. Travel to Armenia & make some fantastic memories from Armenia! 1000 + Excellent reviews from clients on various websites.