Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Նախնական համակարգչային գիտելիքների դասախոս

Էլբակյան կրթահամալիր

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 120,000-250,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք, Ճկուն գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Կրթություն, Մանկավարժություն
Վերջնաժամկետ`
20.09.2026

Նկարագրություն

Էլբակյան կրթահամալիրը հրավիրում է համագործակցության։

Կրթահամալիրը, ընդլայնելով իր մասնագիտական թիմը, փնտրում է նախնական համակարգչային գիտելիքների դասախոս, ով պատրաստ է փոխանցել իր գիտելիքներն ու օգնել սովորողներին զարգացնել համակարգչային գրագիտությունն ու տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները։

Հիմնական պարտականություններ

  • Դասապրոցեսի պլանավորում և կազմակերպում
  • Դասավանդում՝ հաստատված ուսումնական ծրագրին համապատասխան
  • Գործնական առաջադրանքների մշակում, հանձնարարում և ստուգում
  • Սովորողների առաջընթացի մշտադիտարկում և հետադարձ կապի ապահովում
  • Թեմատիկ ստուգումների և գործնական աշխատանքների կազմակերպում
  • Մասնագիտական հմտությունների շարունակական զարգացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Նախնական համակարգչային գիտելիքների դասավանդման կամ համապատասխան ոլորտում փորձ
  • MS Office փաթեթի գերազանց իմացություն՝ Word, Excel, PowerPoint
  • Համակարգչից և ինտերնետային գործիքներից վստահ օգտվելու կարողություն
  • Տարբեր տարիքային խմբերի հետ աշխատելու փորձ և կարողություն
  • Google Sheets-ից օգտվելու կարողություն
  • Ուսանողները չեն դիտարկվում

Առավելություն կտրվի

  • Դասավանդման լրացուցիչ փորձին
  • Օտար լեզուների իմացությանը
  • Կրթական տեխնոլոգիաների և առցանց գործիքների իմացությանը

Անձնական որակներ

  • Բարձր պատասխանատվության զգացում և կարգապահություն
  • Բարձր հաղորդակցման հմտություններ
  • Հստակ, հասկանալի և գրագետ խոսք
  • Կազմակերպչական հմտություններ
  • Համբերատարություն, ստեղծագործական մոտեցում և աշխատասիրություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Ինքնուրույնություն և նվիրվածություն
  • Ներկայանալի արտաքին տեսք

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ
  • Աշխատավարձը՝ գործարքային

Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և նպաստել սովորողների համակարգչային գրագիտության զարգացմանը՝ ուղարկեք Ձեր CV-ն։

Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող թեկնածուները։

Ընկերության մասին
address
Հասցե
Րաֆֆու 19, Ամիրյան 4
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
096888844, 098820089

Էլբակյան կրթահամալիրը ժամանակակից և նորարար կրթական հաստատություն է, որի առաքելությունն է ստեղծել զարգացող, ստեղծագործ և մրցունակ մասնագետների կրթական միջավայր։ Կրթահամալիրը համադրում է տեսական գիտելիքը և գործնական փորձը՝ առաջարկելով բարձրորակ ուսուցում տարբեր մասնագիտական ուղղություններով։

Մեզ մոտ ուսուցումն իրականացվում է փորձառու մասնագետների կողմից՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ, միջազգային մոտեցումներ և գործնական առաջադրանքներ։ Էլբակյան կրթահամալիրում կարևորում ենք անհատական մոտեցումը, ուսանողի ներուժի բացահայտումն ու մասնագիտական աճը։

📚 Մենք դասավանդում ենք՝

  • WEB ծրագրավորում

  • Python ծրագրավորում

  • Գրաֆիկ դիզայն

  • UX/UI դիզայն

  • 3D մոդելավորում

  • Ինտերիեր դիզայն

  • Ռոբոտաշինություն

  • Լուսանկարչություն

  • ՍՄՄ

  • Օտար լեզուներ

  • Համակարգչային նախնական գիտելիքներ (MS Office)

Մենք մշտապես ընդլայնում ենք մեր թիմը և փնտրում ենք պատասխանատու, մոտիվացված և զարգացման պատրաստ մասնագետների, ովքեր կցանկանան իրենց ներդրումն ունենալ կրթության ոլորտում և աշխատել աջակցող ու պրոֆեսիոնալ միջավայրում։

Միացեք մեզ և դարձեք որակյալ կրթություն ստեղծող թիմի մի մասը։

📍 Կոնտակտային տվյալներ

Հասցեներ՝

  • ք. Երևան, Րաֆֆու 19

  • ք. Երևան, Ամիրյան 4, Imperium Business Center

Հեռախոս՝ 096 88 88 44

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում