
Նախահաշվարկ Կազմող Ճարտարագետի Օգնական
AC Design Engineering
Նկարագրություն
«AC Design Engineering» ընկերությունը փնտրում նախահաշվարկ տվող ճարտարագետի օգնականի։ Սա լավ հնարավորություն է հավակնոտ անձի համար, ով կարող է մասնագիտանալ և զարգանալ ոլորտում երկարատև տարիների փորձ ունեցող, խոշոր պրոյեկտներ հեղինակած, պրոֆեսիոնալ մասնագետների թիմի անդամ даарналшв:
Նախահաշվարկ տվող ճարտարագետը տրամադրված նախագծի և ծավալաթղթի հիման վրա կազմում և ներակայցնում է օբյեկտի շինմոնտաժային աշխատանքների արժեքը: Տվյալ մասնագետի գրագետ աշխատանքի արդյունքում պատվիրատուն և ընկերությունը գալիս են փոխհամաձայնության:
Ընկերությունը ստեղծում է կարիերայի առաջխաղացման հնարավորություն։
Պարտականություններ
- Աջակցել շինմոնտաժային աշխատանքների համար տրամադրված նախագծերի հիման վրա նախահաշվարկի համար անհրաժեշտ տեղեկատվության որոնման, մուտքագրման աշխատանքներում
- Համագործակցել իր անմիջական գործառույթների իրականացմանը առընչվող ստորաբաժանումների հետ
- Մասնակցել նախագծերի, ծավալաթղթերի հիման վրա համապատասխան նախահաշվարկային փաստաթղթեր, վերջնական գնառաջարկների պատրաստման գործընթացին՝ համաձայնեցնելով դրանք անմիջական ղեկավարի հետ,
- Ստեղծել և վարել տվյալների բազա՝ համարակալելով նախագծերի, ծավալաթղթերի, տրամադրված նախահաշվարկների փաստաթղթերը,
- Աջակցել նախագծային ծախսերի հաշվարկների ճշգրտության տուգման և դրանց վերաբերյալ եզրակացություններ պատրաստման աշխատանքերին։
- Պահպանել նախագծերին, ծավալաթղթերին համապատասխան նաշահաշվարկների տրամադրման համար նախապես սահմանված ժամկետները:
Պահանջներ
- Ոլորտին համապատասխան բարձրագույն տեխնիկական կրթություն, աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- MS Office-ի, հատկապես Excel կատարյալ իմացություն,
- AutoCad ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Մեծ ծավալներով տեղեկատնության հետ աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին:
Մեր ընկերությունն առաջատար ճարտարագիտական թիմ ունեցող արվեստանոց է, որը զբաղվում է HVAC & Plumbing համակարգերի դիզայնով, խորհրդատվությամբ, շինարարությամբ, հեղինակային հսկողությամբ և մենեջմենթով: Ընկերությունն իրականացնում է նաև մեխանիկական ինժեներական համակարգերում օգտագործվող ապրանքատեսակների արտադրմամբ, ինչպիսիք են տարատեսակ օդամղիչները, օդի մշակման կոմպակտ սարքավորումները, ճաղավանդակները այլն։ Ընկերության աշխատակիցներն ունեն ավելի քան 15՝ որոշները 20, տարվա աշխատանքային փորձ և տիրապետում են բոլոր միջազգային ստանդարտներին, հեղինակել են խոշոր պրոյեկտներ։ Ընկերությունը իրականացնում է՝
• Օդափոխության
• Ջեռուցման և հովացման
• Ծխահեռացման
• Հրդեհաշիջման
• Ջրամատակարարման և կոյուղու
• Կաթսյատների նախագծային փաստաթղթերի մշակման, ինչպես նաև նշված համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ, նշված համակարգերում կիրառվող սարք-սարքավորումների և օժանդակ մասերի արտադրությամբ:
Մեր կողմից միշտ առաջարկվում են ժամանակակից ինժեներական և էներգախնայող լուծումներ և լավագույն խորհրդատվություն։
Ընկերությունը զարգանում է և պարբերաբար ունենում է աշխատանքի առաջկներ ճարտարագիտական վերը նշված ուղղությունների մասնագետների համար։
Մենք ապահովում ենք ոլորտում առկա շուկայական բարձր աշխատավարձ և կարիերայի առաջխաղացման հնարավորություն։