Նախահաշիվ կազմող
Ա․Ա․Բ․ Պրոեկտ ՍՊԸ
Նկարագրություն
AAB Construction ընկերությունը փնտրում է Նախահաշիվ կազմող՝ ճանապարհաշինական նախագծերի հետ աշխատելու համար։
Պարտականություններ
- Ճանապարհաշինական աշխատանքների նախահաշիվների կազմում և հաշվարկ
- Շինարարական աշխատանքների ծավալների հաշվարկ և վերլուծություն
- Նախահաշվային փաստաթղթերի կազմում և թարմացում
- Նախահաշիվների համապատասխանեցում նախագծային փաստաթղթերին
- Նյութերի, աշխատանքների և տեխնիկայի ծախսերի հաշվարկ
- Մասնակցություն մրցութային և գնային առաջարկների նախապատրաստմանը
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կամ համապատասխան մասնագիտական կրթություն
- Ճանապարհաշինական նախագծերի նախահաշիվների կազմման աշխատանքային փորձ
- Շինարարական աշխատանքների և նյութերի արժեքների հաշվարկման իմացություն
- Նախագծային փաստաթղթերի և աշխատանքների ծավալների հետ աշխատելու հմտություն
- Excel-ի և համապատասխան նախահաշվային ծրագրերի իմացություն
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ, ճշտապահություն և պատասխանատվություն
AAB Construction is a construction company with 19 years of experience in Armenian and Georgian markets.
2006 թվականին հիմնադրվեց AAB Construction ընկերությունը։ Մեծ հեռանկարներ ունեցող երկար ճանապարհը սկսվեց ասֆալտապատման փոքրածավալ ծրագրից։
Մեր գերնպատակն է բարելավել մարդկանց կյանքը։ Որակյալ, երկարակյաց ճանապարհները լուծում են բազմաթիվ խնդիրներ, նպաստում տնտեսության զարգացմանը և ստեղծում առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ անհատական և գլոբալ մակարդակում:
Մենք կառուցում ենք մարդկանց համար։ Պատասխանատու մոտեցումը և բարձր որակը թույլ են տալիս նայել առաջ ու տեսնել, թե ինչպես է մեր գործունեությունը նպաստում գեղեցիկ կյանքի և ապահով կենսական միջավայրի ստեղծմանը: