Նախահաշիվ կազմող
Յազարյան Հոլդինգ
Նկարագրություն
«Սյունար» ընկերությունը փնտրում է նախահաշիվ կազմող մասնագետի՝ թիմը համալրելու համար։
Պարտականություններ
- Նախահաշիվների կազմում և դրանց ճշգրտության ստուգում,
- Գնագոյացման սկզբունքների իմացություն և կիրառում,
- Նյութերի և հումքի արժեքների պարբերաբար թարմացում,
- Տենդերներին մասնակցության համար անհրաժեշտ նախահաշիվների կազմում,
- Աշխատանքային գործընթացից բխող այլ փաստաթղթերի և հաշվարկների կազմում։
Պահանջներ
- 1-2 տարվա աշխատանքային փորձը ցանկալի է,
- Տնտեսագիտական կամ հարակից ոլորտի կրթություն,
- Excel ծրագրի գերազանց իմացություն,
- Revit, AutoCAD և 3ds Max ծրագրերի իմացություն (ցանկալի),
- Վերլուծական մտածողություն,
- Ճշտապահություն և պատասխանատվություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկը՝ հնգօրյա,
- Աշխատանքային ժամերը՝ 10։00-19։00։
- Դիմել կարող են նաև սկսնակ մասնագետները։
«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։
Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։
Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․
▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ
Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։